««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի աղյուսակից հետո պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող հասարակական և արտադրական նշանակության այն շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող այն անհատական բնակելի տների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է՝ ավելի քան նախագծային փաստաթղթերում նախատեսված (այդ թվում նախագծի կազմում ներկայացված փորձաքննության եզրակացությամբ սահմանված շինարարական աշխատանքների տևողության) կամ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներից առավելագույնի 1.5-ապատիկը:
Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը վերոնշյալ ժամկետի (1.5-ապատիկ) գերազանցող ժամանակահատվածի համար սահմանվում է 1.0:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի աղյուսակից հետո պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է՝ ավելի քան նախագծային փաստաթղթերում նախատեսված (այդ թվում նախագծի կազմում ներկայացված փորձաքննության եզրակացությամբ սահմանված շինարարական աշխատանքների տևողության) կամ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներից առավելագույնի 1.5-ապատիկը:
Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը վերոնշյալ ժամկետի (1.5-ապատիկ) գերազանցող ժամանակահատվածի համար սահմանվում է 1.0:»:
Հոդված 3․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2023 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի տրամաբանությամբ կիրառված գույքահարկը ենթակա է վերահաշվարկման։»։
-
Քննարկվել է
18.04.2025 - 03.05.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2186
Տպել