«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 2.3 բաժնի «Թվայնացում» ենթաբաժնից, որում որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն առանձնացված է թվային արդիական միջավայրի ստեղծումը, որի համար նախատեսված միջոցառումներից են հանրային ծառայությունների թվայնացումը, դրանց առցանց հասանելիության ապահովումը, նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրումը, պետական և համայնքային ծառայությունների մեկանգամյա դիմումի համակարգի ներդրումը՝ բացառելով քաղաքացուց տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե այն արդեն առկա է տեղեկատվական որևէ շտեմարանում։ Միաժամանակ, նախագծի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 2083-Լ որոշման հավելվածի «Մասնավոր նպատակ 5.1. Համապարփակ թվայնացված տեղեկատվական վերլուծական գործիքակազմի և մեխանիզմների զարգացում, որը կապող օղակ կդառնա աշխատաշուկայի պահանջարկի ու առաջարկի միջև»-ի «Ծրագիր 5.1.1. Աշխատաշուկայի տեղեկատվական համակարգի կառավարում և արդիականացում՝ հիմնված անհրաժեշտ տվյալների շարունակական մշտադիտարկման, հավաքագրման, վերլուծության ու կիրառման և համակարգի կարողությունների զարգացման վրա։» կետից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու, ինչը հնարավոր կդարձնի գործատուների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգի ապահովում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայասանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.3 բաժնից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշմամբ հաստատված՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրից 5.1. մասնավոր նպատակից։
-
Обсуждалось
04.04.2025 - 21.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 1887
Принт