Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 2.3 բաժնի «Թվայնացում» ենթաբաժնից, որում որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն առանձնացված է թվային արդիական միջավայրի  ստեղծումը, որի համար նախատեսված միջոցառումներից են հանրային ծառայությունների թվայնացումը, դրանց առցանց հասանելիության ապահովումը, նույնականացման և  իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրումը, պետական և  համայնքային ծառայությունների մեկանգամյա դիմումի համակարգի ներդրումը՝ բացառելով քաղաքացուց տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե այն արդեն առկա է տեղեկատվական որևէ շտեմարանում։ Միաժամանակ, նախագծի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 2083-Լ որոշման հավելվածի «Մասնավոր նպատակ 5.1. Համապարփակ թվայնացված տեղեկատվական վերլուծական գործիքակազմի և մեխանիզմների զարգացում, որը կապող օղակ կդառնա աշխատաշուկայի պահանջարկի ու առաջարկի միջև»-ի «Ծրագիր 5.1.1. Աշխատաշուկայի տեղեկատվական համակարգի կառավարում և արդիականացում՝ հիմնված անհրաժեշտ տվյալների շարունակական մշտադիտարկման, հավաքագրման, վերլուծության ու կիրառման և համակարգի կարողությունների զարգացման վրա։» կետից։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով հաշվառվելու  և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու, ինչը հնարավոր կդարձնի գործատուների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգի ապահովում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայասանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.3 բաժնից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշմամբ հաստատված՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրից 5.1. մասնավոր նպատակից։

 

  • Discussed

    04.04.2025 - 21.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1882

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: