Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արևիկ Մարտիրոսյան 28.03.2025 18:42:10 Հրաշալի առաջարկ է, կարծում եմ այս նախագիծը հրաշալի հնարավորություն է ստեղծում զերծ մնալ կոռուպցիոն առաջարկներից և աշակերտների ընդունելության գործընթացը դարձնել առավել թափանցիկ և հստակ։ Ընդունվել է, շնորհակալություն:
2 Արևիկ Մարտիրոսյան 28.03.2025 18:44:28 Առաջարկում եմ խթանել ծայրամասերում գտնվող դպրոցների գործունեությունը, որպեսզի Երևան քաղաքի կենտրոն համայնքի դպրոցները չծանրաբեռնվեն աշակերտների քանակով։ Ընդունվել է ի գիտություն:
3 Արմինե Սարգսյան 28.03.2025 18:47:55 Առաջարկում եմ ոչ միայն սահմանված օրերին և ժամերին լինի գրանցումը այլ նաև մյուս օրերին,քանի որ տարաբնույթ պատճառնորով ծնողները չեն կարողանում գրանցում կատարել։ Սովորողի ընդգրկումը պետական ուսումնական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով, հետևյալ հղումով՝ hayt.emis.am՝ 14 օրվա ընթացքում՝ 24 ժամ ռեժիմով:
4 Anna Matevosyan 29.03.2025 13:38:36 Ես առաջարկում եմ,առաջին դասարան ընդունվելու ժամանակ այն երեխաներին առաջնություն տալ ,ովքեր բնակվում են տվյալ ուսումնական հաստատությանը առավել մոտ : Առաջնահերթությունները սահմանված են «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներով:
5 Քրիստինե Մուշեղյան 30.03.2025 22:22:01 Նախագծում անհրաժեշտ է հաշվի առնել այն երեխաներին, որոնց ծնողները չեն հասցնում գրանցել իրենց թաղամասում գտնվող տարածքային դպրոցներ։Նման դեպքերում ծնողների համար լուրջ խնդիրներ են առաջանում։ Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք կվերահսկեն այդ խնդիրները, օրինակ՝ դպրոցի տարածքում ապրող բնակիչներին ևս տրամադրել արտոնություն երեխաներին դպրոց գրանցելու գործընթացում: Այսօրինակ իրավիճակներում ծնողների համար նաև հարցեր են ծագում, կապված երեխաների տեղափոխման կազմակերպման հետ, քանի որ անգամ եթե դպրոցը գտնվում է մեկ կանգառ ներքև, այնուամենայնիվ, երեխաների տեղափոխումը կարող է մի շարք դժվարություններ առաջացնել, որոնք պետք է լուծվեն համակարգված կերպով։ Շնորհակալություն։ Առաջնահերթությունները սահմանված են «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներով:
6 Կարեն Խուդոյան 30.03.2025 22:39:06 Երբեմն տեխնիկական խնդիրների պատճառներով ծնողները նշված ժամկետներում չեն կարողանում էլեկտրոնային գրանցում կատարել:Առաջարկում եմ տալ լրացուցիչ գրանցման ժամկետների հնարավորություն Սովորողի ընդգրկումը պետական ուսումնական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով, հետևյալ հղումով՝ hayt.emis.am՝ 14 օրվա ընթացքում՝ 24 ժամ ռեժիմով:
7 Գոհար Վարդանյան 31.03.2025 00:33:50 Կարծիք. Այս հրամանի փոփոխությունները նպատակաուղղված են կրթական համակարգի ավելի արդյունավետ կազմակերպմանը, հատկապես այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է լուծել երեխաների տեղափոխման, ընդունելության և նրանց կրթության հասանելիության հարցերը։ Պաշտոնական կարգի փոփոխություններն ու լրացումները ուշադրություն են դարձնում տարբեր խմբերի կարիքներին, ինչպիսիք են անապահով ընտանիքները, հաշմանդամություն ունեցող երեխաները և առանց ծնողական խնամքի մնացածները, ինչը շատ կարևոր է սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից։ Առաջարկություն. Ձևակերպումների պարզության և հասանելիության բարելավման նպատակով, առաջարկում եմ որոշ կետերում ավելացնել ավելի մանրամասն նկարագրություն կամ օրինակներ, որպեսզի հանրային և կրթական հաստատությունների աշխատակիցները կարողանան ավելի հեշտ և ճիշտ կիրառել փոփոխությունները։ Օրինակ, 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված խմբերի վերաբերյալ հնարավոր է ավելացնել հստակացում, թե որոնք են «հասանելիության շառավղով» բնակվող երեխաների կոնկրետ պարամետրերը, որպեսզի այն ավելի կոնկրետ և չափելի լինի։ Շնորհակալություն, Ձեր առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ: Այն կարգավորվում է քաղաքաշինության նորմերով :
8 Անահիտ Մալխասյան 31.03.2025 07:45:10 Առաջարկում եմ. հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրել հավասար կրթական հնարավորություններ՝ անկախ նրանց առողջական վիճակից: Անհրաժեշտ է մշակել հատուկ նծրագրեր և ուսումնական նյութեր, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներին: Կիրառել համապատասխան կրթական տեխնոլոգիաներ՝ ստեղծելով ավելի մատչելի ուսումնական միջավայր: «Հանրակրթության մասին» օրենքի կարգավորումներով՝ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
9 Սիրանուշ Ղազարյան 31.03.2025 23:50:22 Ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության ժամկետները և դրանց կիրառման բացառությունները հստակեցնելու կարիք իրոք կա, քանի որ այդ հարցում երբեմն առաջանում են թյուր ըմբռնումներ թե՜ ուսուցիչների, թե՜ ծնողների շրջանում։ Շնորհակալություն, ընդունվել է ի գիտություն:
10 Ռուզաննա Նալբանդյան 01.04.2025 12:04:02 Փոփոխությունները տեղին են։ Բայց մեկ հարց 8-րդ կետի հետ կապված, եթե սահմանային տեղերը զբաղված են և ընդունելությունը պետք է կատարվի անկախ լիցենզիոն սահմանափակումից, ԴԿՏ համակարգում,սահմանված տեղերը լրանալուց հետո, ընդունելության դաշտն ապակտիվանում է,այս դեպքում ի՞նչ ընթացակարգով պիտի կատարվի սովորողի ընդունելությունը և փաստաթղթերի էլեկտրոնային գրանցումը, Տնօրենը գրությամբ պիտի դիմի․ 1․ լիազոր մարմին, վերջինս էլ ԿԳՄՍՆ կամ ԿՏԱԿ 2․ԿԳՄՍՆ 3․ԿՏԱԿ Կարելի է այս հարցի պատասխանն արտացոլել կարգի մեջ։ Տվյալ դեպքում ԴԿՏ համակարգում, սահմանված տեղերը լրանալուց հետո, ընդունելության դաշտը չի ապաակտիվանում, տնօրենը կարող է ընդունել տվյալ սովորողին: Իսկ այդ կարգավորումը պետք չէ ներառել սույն կարգում, որովհետև այս կարգի կարգավորման առարկա չէ:
11 Ինգա Վարդանյան 01.04.2025 22:32:35 13․1-ի համար անհրաժեշտ է նշել ոչ միայն ավարտման ժամկետ, այլ նաև մեկնարկի խելամիտ ժամկետ, քանի որ ուսումնասիրության 10-օրյա ժամկետը լրանալու հետ մեկ տեղ կարող է լրանալ լիցենզիայի տեղերը Ընդունվել է ի գիտություն:
12 Ազնիվ Սահակյան 03.04.2025 14:14:59 Առաջարկը հիանալի է։ Այն թույլ կտա ընդունելության գործընթացը դարձնել առավել թափանցիկ։ Առաջարկում եմ վերանայել նաև աշակերտների ընդունելության տարիքը։ Շնորհակալություն: Ընդունելության տարիքն ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում:
13 GAYANE SIRADEGHYAN 03.04.2025 21:40:01 2010թ-ի նոյեմբերի 24-ի N 1640-ն հրամանի 12-րդ կետի 2-րդ ենթակետում բացի ներառված պայմաններից, ավելացնել նաև հետևյալ ենթակետերը՝ ա. երկու ծնողի օրենքով սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ունենալու դեպքում: բ. հինգ և ավելի երեխաններ ունեցող ընտանիքներ: Առաջնահերթությունները սահմանված են «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներով:
14 Նելլի Երվանդյան 05.04.2025 22:08:25 Այս փոփոխության նպատակն է ապահովել կրթության հասանելիություն այն բնակավայրերում,որտեղ ուսումնական հաստատություններում լիցենզիայով սահմանված տեղերի քանակը չի բավարարում պահանջներին։ Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի ճկուն լինել ընդունելության գործընթացում ,հատկապես այն վայրերում,որտեղ կա միայն տվյալ կրթական աստիճանը ապահովող մեկ կրթական հաստատություն։ Մյուս կողմից այս փոփոխությունը կարող է հանգեցնել ուսումնական հաստատության ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության(հատկապես ուսուցչական կադրերի) ,ուստի պետք է ուսումնական հաստատությունները պատրաստված լինեն այդ ծանրաբեռնվածությանը։ Իսկ առաջարկս հետյալն է. քանի որ տարրական և միջին դպրոցները միավորված են հիմնական դպրոցում հետևաբար լիցենզավորված տեղերը հաշվարկվեն ընդհանուր սովորողների թվով ,այլ ոչ թե առանձին դպրոցական աստիճաններով։ Ընդունվել է ի գիտություն:
15 Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:11:55 Առաջարկում եմ՝ առաջին հերթին դպրոց ընդունել նույն թաղամասում ապրող սովորողներին։ Այդպես բոլոր դպրոցները սովորողների հավասարազոր բաշխում կապահովեն։ Առաջնահերթությունները սահմանված են «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներով:
16 Նարա Սիմոնյան 06.04.2025 02:39:16 Կարևոր առաջարկ է, քանի որ հնարավորություն է տալիս հստակեցնել ընդունելության պայմանները և կանխել այդ գործընթացում չարաշահումները։Սակայն առաջարկում եմ վերանայել երեխաների տարիքը դպրոց ընդունվելիս, քանի որ երեխաների մի մասը սահմանված կարգով դպրոց է ընդունվում 6տ դեռևս չլրացած, ու դժվարություններ են առաջանում և՛ աշակերտի, և ՛ ուսուցչի համար։ Շնորհակալություն: Ընդունելության տարիքն ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում:
17 Տաթևիկ Ավոյան 10.04.2025 17:54:32 Շնորհակալություն։ Ողջունելի նախագիծ է։ Փոփոխությունները միանշանակ արդյունավետ կլինեն, քանի որ առաջնահերթություն է տրվում նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, խնամակալության տակ գտնվող երեխաներին և հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին: Առաջարկում եմ նաև, որ առաջին դասարանցիների՝ ըստ դասարանների բաշխումը ԴԿՏ համակարգում ավտոմատ ձևով գեներացվի։ Երբ երեխաներին բաժանում են՝ ընդունակներին մի դասարանում, իսկ թույլերին՝ մյուս, դա կարող է և առաջացնում է մի շարք բացասական հետևանքներ։ Երեխան առաջին դասարանում դեռ նոր է սկսում բացահայտել իր կարողությունները և ամեն ինչ պիտի արվի, որ բոլոր երեխաները հավասար հնարավորություն ստանան։ Շնորհակալություն, Ձեր առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ:
18 Թինա Ալավերդյան 12.04.2025 18:09:20 Կարևոր նախաձեռնություն է, քանի որ սովորողների ընդունելության գործընթացը դարձնում է առավել թափանցիկ և հստակ: Շատ լավ կլինի, եթե վերանայվի դպրոց ընդունվող երեխայի տարիքը և դպրոց ընդունվելիս երեխայի 6 տարին լրացած լինի: Բազմաթիվ դեպքերում 6 տարին չլրացած երեխաները ունենում են վարքային, հուզական կամ ուշադրության հետ կապված դժվարություններ, որոնք խոչընդոտում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը: Անընդհատ դժվարությունները երբեմն կարող են հանգեցնել ինքնագնահատականի անկման և հիասթափության: Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: