Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N______Ա 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 25-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2025 թվականի մայիսի 10-ից լուծարել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը 28․02․2002թ., համար՝ 25․210․00914, հասցեն՝ Ալեքսանդր Ղամարյան փ․/Տ/27/18, Գավառ 1201, Գեղարքունիք):
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 15 օրյա ժամկետում ապահովել Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից (մեկական անդամ) ներկայացուցիչներին։
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
  • պետական բյուջեում վերաբաշխում կատարելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հուշագիր և դրամաշնորհի պայմանագիր «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ՝ հինգ տարի ժամկետով՝ Կազմակերպությունում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն ապահովելու նպատակով և ապահովել Կազմակերպությունում խնամվող երեխաների վերաուղեգրումը ու տեղափոխումը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, երեխաների անձնական գործերի հանձնումը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։ Դրամաշնորհի պայմանագրում անհրաժեշտ է սահմանել, որ

ա․պայմանագրի գումարը սահմանվում է յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների չափով․

բ․«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրանից բխող օրենսդրությունը կիրառելի չեն․

  • լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին․
  • հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը․
  • լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել Կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները։
  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
  • ապահովել լուծարման հանձնաժողովի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված առաջարկները։
  1. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին մինչև լուծարման գործընթացի ավարտը՝
  • լուծել Կազմակերպության հետ կնքված 08.11.2019թ. թիվ 130/0019 և 23.07.2024թ. կնքված թիվ 29/0024 պայմանագրերով Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին պայմանագրերը․
  • «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել՝ ՀՀ, Գեղարքունիք մարզ, համայնք Գավառ, ք․Գավառ, Ռ․ Թորգոմյան փողոց, թիվ 5 շենք հասցեում գտնվող 2021.7 քմ և 1115.0 քմ մակերեսներով մասնաշենքերը,  6 քմ մակերեսով պահեստը, 74.4 քմ մակերեսով կաթսայատունը, 91 քմ մակերեսով լվացքատունը, 6.4 քմ մակերեսով պահակատունը և ՀՀ, Գեղարքունիք մարզ, համայնք Գավառ,  ք․ Գավառ, Գ․Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0․431 հա մակերեսով հողամասը, 43․28 քմ մակերեսով սրճարանը, 6․67 քմ մակերեսով պահեստը, 77․49 քմ մակերեսով սրճարանը, 10․41 քմ մակերեսով պահեստը, 57․67քմ մակերեսով խոհանոցը, 40․3 քմ մակերեսով պոմպակայանը, 63․6քմ մակերեսով ջրավազանը, 18քմ մակերեսով պահեստը, 61․15քմ ծածկը, 26քմ, 13 խ․մ․ մակերեսով պարիսպը, 32․2քմ մակերեսով հարթակը, 75․2քմ, 112․8 խ․մ․ մակերեսով պարիսպը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագրեր՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով։
  1. Լուծարման գործընթացի ավարտից հետո պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած Կազմակերպության շարժական գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` խնամքի կամ կացարանով ապահովման ոլորտին ուղղված պետական ծրագրերի իրականացման ապահովման նպատակով, իսկ նշված գործընթացից հետո ավել մնացած գույքը նվիրաբերել համայնքների ղեկավարների աշխատակազմերին՝ համայնքներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին նվիրաբերելու նպատակով։
  2. Սահմանել, որ Կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    26.02.2025 - 14.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2191

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն կարևորում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին նպաստող նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ տվյալ նախագծում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք կարող են չբերել իրական ապաինստիտուցիոնալացան և վտանգել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լավագույն շահը։ Մասնավորապես՝

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Երեխայի լավագույն շահի հայեցակարգը ենթադրում է մոտեցումների անհատականացում, այդ թվում՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր երեխայի դեպքում կիրառվող լավագույն լուծումը համապատասխանում է իր անհատական գործոններին։ Սակայն այս նախագծով բոլոր երեխաների համար ընդունվել է մեկ որոշում՝ «Գավառի մանկատան» փակումը և նրանց ՍՕՍ-Մանկական գյուղեր տեղափոխումը։ Այս մոտեցումն անտեսում է երեխաների տարբեր կարիքները, այդ թվում՝ նոր միջավայրին (բնակավայր, դպրոց և այլն) չհարմարվելու ռիսկը և չվնասելու կանոնը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Հիմնադրամում խնամքն իրականացվում է առանձին տներում, որտեղ կարող են խնամվել 6-8 երեխա։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչով է այս լուծումը համարվում ընդունելի և Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխանող։ Վերջինս իր ընդհանուր մեկնաբանություն 5-ում (CRPD/C/GC/5) թվարկում է այն տարրերը, որոնք բնակելի տարածքները դարձնում են հաստատություններ՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց։ Կոմիտեն ընդգծում է, որ «ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պահանջում է կառուցվածքային բարեփոխումների իրականացում՝ ինստիտուցիոնալ միջավայրերի փակումից անդին: Մեծ կամ փոքր խմբային տները հատկապես վտանգավոր են երեխաների համար, որոնց համար ընտանիքի հետ մեծանալու կարիքը չի կարող փոխարինվել: «Ընտանիքին մոտ» հաստատությունները հաստատություններ են և չեն կարող փոխարինել ընտանիքի խնամքին»։ Ուստի, այս նախագիծը ոչ թե ապաինստիտուցիոնալացման, այլ տրանսինստիտուցիոնալացման մասին է։ Ավելին՝ Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ Հայաստանի մասին իր 2024 թ. եզրափակիչ դիտարկումներում (CRC/C/ARM/5-6) կոչ է անում. «(գ) ապահովել ընտանիքի և համայնքի վրա հիմնված խնամքի բավարար այլընտրանքային տարբերակներ երեխաների համար, ովքեր չեն կարող մնալ իրենց ընտանիքներում, այդ թվում՝ հատկացնելով բավարար ֆինանսական միջոցներ խնամատարության և որդեգրման համար, կանոնավոր կերպով վերանայելով երեխաներին տեղավորման հնարավոր միջոցառումները և հեշտացնել նրանց ընտանիքների հետ վերամիավորումը, «դ) Ապահովել համապատասխան երաշխիքներ և հստակ չափանիշներ՝ հիմնված երեխայի կարիքների, ինչպես նաև լավագույն շահերի վրա, որոշելու համար, թե արդյոք երեխան պետք է տեղափոխվի այլընտրանքային խնամքի տակ»։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: