Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 16.10.2023 - 01.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպերի սահմանումների մեջ, ինչպես նաև երեք հաստատություններում առաջարկվում է սահմանել ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք կնպաստեն երեխաների սոցիալականացմանը, կխթանեն նոր հմտությունների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը, կնպաստեն ինքնուրույն կյանքի անցման հմտությունների զարգացմանը։ 
0 1199

В стадии разработки

Обсуждалось 12.08.2022 - 29.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է Որոշումը և հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ: 
7 2732

В стадии разработки

Обсуждалось 26.03.2020 - 10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 962-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է հանրային և պետական կառավարման գործընթացների թվայնացման ընդհանուր ռազմավարությունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից՝ գործընթացքում առանցքային դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի դերը։
0 6240

В стадии разработки

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումից և համայնքային նոր ծառայությունների ներդրումից:  Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է մնան կամ այնտեղ ընդունվեն միայան այն անձինք, ովքեր չունեն բնակարան, օրենսդրությամբ նախատեսված խնամող և ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ուստի նոր համայնքային ծառայությունների ներդրմանը զուգահեռ նախատեսվում է վերանայել տուն-ինտերնատ ընդունվելու կարգը, խստացնել ընդունելության պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Նշված կարգավիճակն ունեցող տարեցներին կառաջարկվեն նոր ներդրվող այլ ծառայություններ:  
0 5751