«Տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»
-
5 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը բխում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետից։
Տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար բազմաթիվ երկրներում սահմանված են հստակ պահանջներ, որոնց բավարարելու դեպքում տնտեսություններին շնորհում են տոհմային կարգավիճակ։ Նման պահանջներ էին սահմանված նաև Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում և այդ պահանջներին համապատասխան գործում էին 70-ից ավելի տարբեր տոհմային կարգավիճակ ունեցող տնտեսություններ։ Հետխորհրդային տարիներին նախկին պետական տոհմային տնտեսությունները լուծարվեցին, իսկ տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար տնտեսվարման նոր պայմաններին համապատասխանող պահանջներ մինչ օրս սահմանված չեն։
«Տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մեր երկրում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կարգավիճակը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանված են տնտեսություններին տոհմային կարգավիճակ շնորհելու հստակ պահանջներ, որոնք անմիջականորեն բխում են ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրներում համանման չափորոշիչների սահմանման ընդհանուր սկզբունքներից (բուծվող տոհմային կենդանիների նվազագույն գլխաքանակ, ցեղին բնորոշ միջին ցուցանիշները զգալիորեն գերազանցող կենդանիների առկայություն, մթերատվության և պտղատվության բարձր ցուցանիշներ, տոհմային մատղաշի ստացման և իրացման գործունեության ծավալում և այլն)։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տնտեսությունների տոհմային կարգավիճակը, դրանք կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին: Այն միաժամանակ հնարավորություն կընձեռնի խթանել տոհմային տնտեսությունների գործունեությունը, բարձրացնել ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, հստակեցնել կենդանիների տոհմային արժեքն, ինչպես նաև կդյուրացնի տոհմային կենդանիների վաճառքի, փոխանակման և գրավադրման գործընթացները։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջվում, իսկ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3-րդ ենթակետի՝ «Անասնաբուծության ճյուղի զարգացման խթանում» միջոցառումից և պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման N 3 հավելվածի 1-ին կետի՝ «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունն» առաջնահերթության իրականացմամբ։
Տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջների սահմանումը կխթանի տոհմային կենդանիների վերարտադրության կազմակերպումը, որն էլ կնպաստի գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը և արդյունքում՝ կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացմանը։
-
Обсуждалось
12.02.2025 - 27.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1263
Принт