ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__   _____  2025 թվականի N __-Ն

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով տնտեսություններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել տնտեսություններին տոհմային կարգավիճակ շնորհելու կարգը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի _-ի N _-Ն որոշման

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են տնտեսություններին տոհմային կարգավիճակ շնորհելու նպատակով անհրաժեշտ պահանջները։
  2. Սույն որոշման մեջ օգտագործված հիմնական հասկացություններն են՝ 
  • մաքրացեղ կենդանի՝ տվյալ ցեղին բնորոշ և այդ ցեղի հիմնական պահանջներին համապատասխանող կենդանի, որն ունի անհատական տոհմային քարտ, առանց որի մաքրացեղ կենդանիները չեն կարող համարվել տոհմային.
  • բարձրարյուն կենդանի՝ գրեթե մաքրացեղ կենդանի, որի արյունայնությունը 16/16 մասնաբաժնից 15/16 է, կամ չորրորդ սերնդից ստացված խառնարյուն կենդանի.
  • սելեկցիոն գենետիկական կենտրոն՝ տոհմային անասնաբուծական կազմակերպություն, որն ունի բարձր արտադրողականությամբ մաքրացեղ կենդանիներ, իրականացնում է կենդանիների մաքրացեղ բուծում սելեկցիոն նպատակներով և տոհմանյութի օգտագործման գործունեություն.
  • տոհմային գործարան (տոհմաբուծարան)՝ տոհմային տնտեսության բարձրագույն կարգավիճակ, որտեղ կենտրոնացված են ցեղի ստանդարտը գերազանցող մաքրացեղ ու բարձրարյուն «էլիտա ռեկորդ» և «էլիտա» դասի կենդանիներ։ Այնտեղ իրականացվում է տվյալ ցեղի կատարելագործման ուղղությամբ խորը մասնագիտական տոհմային աշխատանք։ Տոհմային գործարանում աճեցված էգ մատղաշը նախատեսված է սեփական կենդանիների խմբի (նախիր, հոտ և այլն) վերանորոգման, այլ տոհմային տնտեսությունների կենդանիների խմբերի համալրման, իսկ արուները նաևարհեստական սերմնավորում իրականացնող կազմակերպությունների (օրինակ՝ տոհմային վերարտադրական տնտեսության) արտադրողների շարքը համալրելու նպատակով.
  • տոհմային վերարտադրական տնտեսություն՝ որևէ ցեղի պահանջներին և սելեկցիայի համար անհրաժեշտ սերմնանյութի արտադրության բոլոր անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող, կենդանիների բուծում իրականացնող տնտեսություն, որտեղ մատղաշը հիմնականում մատակարարվում է տոհմային գործարանից.
  • գենոֆոնդային տնտեսություն՝ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսություն, որն իրականացնում է կենդանիների փոքրաթիվ գլխաքանակ ընգրկող՝ մինչև 1000 առանձնյակ, ցեղի գենոֆոնդի պահպանության գործունեություն: Գենոֆոնդային տնտեսության հիմնական խնդիրն է ցեղի վերարտադրության իրականացումը և սերմնահեղուկի, սաղմերի բանկերի ստեղծման միջոցով գենոֆոնդի պահպանությունը.
  • գործարանային ձիաբուծարան՝ տոհմային կազմակերպություն, որն իրավաբանական, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի հայտերով իրականացնում է զամբիկների զուգավորում կամ սերմնավորում՝ տոհմային հովատակների օգտագործմամբ.
  • սելեկցիոն կայան (կենտրոն)՝ տոհմային կազմակերպություն, որն ունիմեկ կամ մի քանի ցեղերի մաքրացեղ բարձր մթերատու տոհմային կենդանիների խումբ (նախիր, հոտ և այլն) և իրականացնում է «մաքուր» բուծման, ցեղի կատարելագործման և վերարտադրության գործունեություն.
  • գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպություն (տոհմակայան)՝ առկա (բուծում) են տարբեր ցեղերի տոհմային արտադրողներ՝ սերմնահեղուկ ստանալու, իրացնելու և արհեստական սերմնավորման ծառայություն մատուցելու համար.
  • սաղմերի փոխպատվաստման կազմակերպություն (կենտրոն)՝ իրականացնում է տոհմային կենդանիներից սաղմերի ստացման, վերամշակման, որակի վերահսկման, սաղմերի փոխպատվաստման աշխատանքներ՝ գրանցելով բոլոր տեխնոլոգիական գործընթացները և անհրաժեշտության դեպքում փոխանցում այլ կազմակերպություններին.
  • կենդանիների խմբերի անվանումներ՝ նախիր, հոտ, բոլուկ, հորան, երամ, երամակ.
  • բնի զանգված՝ մեկ մերունի կաթնակեր խոճկորների կենդանի զանգվածների հանրագումարը.
  • վերանորոգման մատղաշ՝ մատղաշ, որը նախատեսված է խոտանված գլխաքանակը լրացնելու համար.
  • տոհմային կորիզ՝ բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով «էլիտա ռեկորդ» և «էլիտա» դասի կենդանիներ.
  • երամի (հոտի) շարժ՝ որոշակի օրացուցային ժամանակահատվածի ընթացքում տարիքային և սեռական խմբերի կազմի շարժում (փոփոխություն), որն իրականացվում է տնտեսության առջև դրված խնդիրներին համապատասխան ՝ հաշվի առնելով հոտի վերարտադրության բնական պայմանները.
  • սելեկցիոն բույն՝ սելեկցիայի (ընտրության) համար նախատեսված թռչնանոցի հատված, որը հագեցած է ձվարտադրության անհատական հաշվառման միջոցներով և նախատեսված է զուգավորման համար ընտրված մեկ արու և էգերի խմբի պահպանման համար.
  • գիծ՝ ներցեղային կամ միջցեղային խումբ, որը ծագում է ականավոր արտադրողներից, մասնագիտացած է մեկ կամ մի քանի տնտեսապես օգտակար հատկանիշների վրա, որոնք ժառանգել են սերունդները.
  • կերահատուցում՝ կերի ծախսման ցուցանիշը արտադրանքի միավորի համար (միս, ձու և այլն)։

 

 2. ՏՈՀՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

  1. Սելեկցիոն գենետիկական կենտրոնի, տոհմային գործարանի (տոհմաբուծարանի), տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության, գործարանային ձիաբուծարանի, սելեկցիոն կայանի (կենտրոնի), գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպության (տոհմակայանի), սաղմերի փոխպատվաստման կազմակերպության (կենտրոնի) նկատմամբ սահմանվում են հետևյալ պարտադիր պահանջները.
    • տոհմային կենդանիների (բացառությամբ ձկների, սակայն ներառյալ թառափազգիները) անհատական կամ խմբային նշադրում (համարակալում-նույնականացում),
    • տոհմային կենդանու տոհմային և մթերատու հատկանիշների հաշվառման վարում (ըստ սահմանված գրանցամատյանի ձևի),
    • տոհմային և սկզբնական անասնաբուծական հաշվառման վերաբերյալ տվյալների հավաքագրում և տոհմային անասնաբուծության ոլորտի տեղեկատվական համակարգին փոխանցում,
    • ցեղին բնորոշ հատկանիշների համադրման և տիպավորման միջոցով տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման իրականացում,
    • վերանորոգման մատղաշի ստացում և իրացում,
    • տոհմային տնտեսությունում բուծվող տոհմային կենդանիների համալիր գնահատում (բոնիտավորում), իսկ արտադրողներին նաև՝ ըստ սերնդի որակի գնահատում,
    • պոպուլյացիայի մակարդակում կենդանիների ցեղերի կատարելագործման և պահպանման գործընթացին մասնակցություն,
    • տոհմային տնտեսության հաստիքացուցակում ունենալ անասնաբույծ - սելեկցիոների կամ տոհմային գործի տեխնիկի հաստիք, ով պետք է ունենա անասնաբուժական կամ անասնաբուծական կրթություն։ Տոհմային ձկնաբուծարանների համար թույլատրվում է նաև կենսաբանական կրթության առկայությունը։
  1. Թռչնաբուծական տոհմային գործարանի համար սույն հավելվածի 3-րդ կետի պահանջներից բացի պարտադիր է նաև թռչունների նախնական ներգծային զուգավորումը՝ նույնիսկ ներմուծվող թռչունների դեպքում։
  2. Սույն հավելվածի 3-րդ կետի պահանջներից բացի առնվազն մեկ ցեղի տոհմային կենդանիների գլխաքանակին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանված են NN 1 - 19 աղյուսակներում։
  3. Սույն հավելվածի 3-րդ կետի և N 20 աղյուսակում ներկայացված նվազագույն պահանջներից բացի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպության (տոհմակայանի) համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները՝ սերմնարտադրանքի ստացման, վերամշակման և պահպանման համար սարքերի, սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի առկայություն, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար սերմնահեղուկի ստացման, վերամշակման, որակի հսկման, պահպանման և փոխադրման տեխնոլոգիական գործընթացի գրանցում։
  4. Սույն հավելվածի 3-րդ կետի և N 21 աղյուսակում ներկայացված նվազագույն պահանջներից բացի սաղմերի փոխպատվաստման կազմակերպության (կենտրոնի) համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները՝ տոհմային կենդանիների սաղմերի ստացման, կրիոկոնսերվացիայի, փոխպատվաստման և պահպանման համար անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջավայրերի, այլ անհրաժեշտ նյութերի, պարագաների առկայություն և տեխնոլոգիական գործընթացի գրանցում։

 

 

 3․ ՏՈՀՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Աղյուսակ N 1

Պահանջներ

կաթնային տավարաբուծության ուղղության տոհմային գործարանի, տոհմային

վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադ-րական տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Նախիրի կովերի գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

150

100

50

2

Մեկ ամսվա ընթացքում ստուգիչ կթի պարբերականությունը՝ կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության որոշմամբ (անգամ), ոչ պակաս

 

1

 

1

 

1

3

Կովերի և էգ մատղաշի արհեստական սերմնավորում (%)

100

80

-

4

100 կովերի հաշվով հորթերի ելքը (գլուխ), ոչ պակաս

80

80

80

5

Տարեսկզբին առկա 100 կովերի հաշվով իրացված տոհմային մատղաշի քանակը (գլուխ) ոչ պակաս

10

10

-

6

Արտադրող ցուլերի մայրերի ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

100

100

100

7

 

Վերանորոգման մատղաշի իրացման համար ծագման հավաստիության գենետիկական փորձաքննություն (%)

100

100

100

 

Աղյուսակ N 2

Պահանջներ

մսային տավարաբուծության ուղղության տոհմային գործարանի, տոհմային

վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադ-րական տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Նախիրի կովերի գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

150

100

40

2

Արտադրող ցուլերի գնահատականն ըստ սեփական մթերատվության (%)

100

100

100

3

 

Արտադրող ցուլերի գնահատումն՝ ըստ սերնդի որակի (%), ոչ պակաս

100

80

100

4

100 կովի հաշվով հորթերի ելքը (գլուխ), ոչ պակաս

80

80

77

5

Տարեսկզբին առկա 100 կովերի հաշվով իրացված տոհմային էգ հորթերի, ցուլիկների, առաջնածին կովերի քանակը (գլուխ), ոչ պակաս

15

10

-

6

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն, %

-

-

-

6.1

արտադրող ցուլեր

100

100

100

6.2

ցուլ արտադրող խմբի կովեր

100

100

100

 

Աղյուսակ N 3

Պահանջներ

խոզաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոն-դային տնտեսու-թյուն

1 ցեղի խումբ

2 ցեղի խումբ

3 ցեղի խումբ

1 ցեղի խումբ

2 ցեղի խումբ

3 ցեղի խումբ

1

2

3

4

5

6

7

8

9

1

Հիմնական մերունների քանակը (գլուխ), ոչ պակաս

 

150

 

150

 

150

 

100

 

100

 

100

 

150

2

Մաքրացեղ վարազների քանակն՝ ընդհանուր վարազների քանակից (%)  

 

 

100

 

 

100

 

 

100

 

 

100

 

 

100

 

 

100

 

 

100

 

1 հիմնական մերունից տարեկան խոճկորների ելքը (գլուխ), ոչ պակաս

 

 

23

 

 

18

 

 

22

 

 

22

 

 

18

 

 

20

 

 

18

4

1 ծնի հաշվով խոճկորների ելքը (գլուխ), ոչ պակաս

11,5

9,0

10,5

11,0

9,0

10,0

9,0

5

30 օրական խոճկորների քանակը (գլուխ), ոչ պակաս

9,9

7,7

9,0

9,5

7,7

8,6

7,7

6

30 օրական խոճկորների բնի զանգվածը (կգ), ոչ պակաս

 

74

 

58

 

67

 

71

 

58

 

65

 

58

7

Վերանորոգման մատղաշի՝ 100 կգ կենդանի զանգվածի հասնելու տարիքը (օր), ոչ ավել

-

-

-

-

-

-

-

7.1

վարազիկներ

165

160

175

170

165

180

180

7.2

էգ խոճկորներ

175

165

180

180

170

185

185

8

Գլխաքանակը գնահատված ստուգիչ կերակրման մեթոդով (%), ոչ պակաս 

-

-

-

-

-

-

-

8.1

վարազներ

100

100

100

-

-

-

-

8.2

խոզեր

50

50

50

-

-

-

-

9

Ստուգիչ աճեցման մեթոդով գնահատված վերանորոգման մատղաշի գլխաքանակը (%), ոչ պակաս 

-

-

-

-

-

-

 

 

-

9.1

վարազիկներ

100

100

100

100

100

100

100

9.2

էգ խոճկորներ

100

100

100

40

40

40

40

10

Վերանորոգման մատղաշի ընդհանուր գլխաքանակից 2 ամսական հասակում իրացված մատղաշը (%), ոչ պակաս

10

10

10

10

10

10

-

11

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

 

 

-

-

-

-

11.1

արտադրող վարազներ

100

100

100

-

-

-

100

11.2

վերանորոգման վարազիկներ

100

100

100

-

-

-

100

11.3

էգ խոճկորներ

100

100

100

-

-

-

100

 

      Աղյուսակ N 4

Պահանջներ

խոզաբուծական սելեկցիոն գենետիկական կենտրոնի համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Ցեղերի խումբը

(մասնագիտացված գծի)

Ա

Բ

Ց

1

2

3

4

5

1

Հիմնական մերունների քանակն ըստ ցեղերի (գլուխ), ոչ պակաս

400

180

150

1.1

այդ թվում ստուգիչ աճեցման մեթոդով գնահատված (%)

100

100

100

2

«Էլիտա» դասի բոլուկի կազմը հիմնական գլխաքանակի համեմատությամբ (%), ոչ պակաս

-

-

-

2.1

խոզամայր

85

85

85

2.2

վարազ

100

100

100

3

Արտադրող վարազների գլխաքանակը՝ գնահատված ստուգիչ աճեցման մեթոդով և սերնդի որակով (%)

100

100

100

4

1 հիմնական խոզամայրի տարեկան կենդանի խոճկորների ելքը (հատ)

29

29

18

5

1 ծնից ստացված խոճկորների թիվը(հատ), ոչ պակաս

13

13

9

6

30 օրական խոճկորների քանակը բնում (հատ), ոչ պակաս

11

11

8

7

Բնի զանգվածը՝ 30 օրականում (կգ), ոչ պակաս

84

84

58

8

100 կգ կենդանի զանգվածի հասնելու տարիքը (օր), ոչ ավել

170

165

165

9

Ստուգիչ աճեցման մեթոդով վերանորոգման մատղաշի գնահատականը (%)

100

100

100

10

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

10.1

արտադրող վարազներ

100

100

100

10.2

հիմնական մերուններ

100

100

100

11

Իրացված վերանորոգման մատղաշի քանակը տարեսկզբին առկա 2 ամսական վերանորոգման մատղաշի ամբողջ գլխաքանակի համեմատությամբ (%), ոչ պակաս

10

10

10

       

Աղյուսակ N 5

Պահանջներ

խոզաբուծական սելեկցիոն կայանի (կենտրոնի) համար

 

N   Հ/Հ

Ցուցանիշները

Ցեղերի խումբը

(մասնագիտացված գծեր)

Ա

Բ

Ց

1

2

3

4

5

1

Հիմնական մերունների քանակը (գլուխ), ոչ պակաս

300

160

130

1.1

այդ թվում ստուգիչ աճեցման մեթոդով գնահատված (%)

100

100

100

2

Ընդհանուր գլխաքանակում բոլուկի դասային կազմը՝ «էլիտա» (%), ոչ պակաս

-

-

-

2.1

խոզամայրեր

85

85

85

2.2

վարազներ

100

100

100

2.2.1

այդ թվում ստուգիչ աճեցման մեթոդով գնահատված (%)

100

100

100

3

Մեկ հիմնական մերունից խոճկորների տարեկան ելքը (գլուխ), ոչ պակաս

23

22

19

4

Մեկ ծնի հաշվով խոճկորների ելքը (գլուխ), ոչ պակաս

11,5

11

9

5

Բնում 30 օրական խոճկորների քանակը (գլուխ), ոչ պակաս

10,5

10

8

6

Բնի զանգվածը 30 օրականում (կգ), ոչ պակաս

85

85

75

7

Միջին օրական քաշաճը (գր), ոչ պակաս

650

600

650

8

Հիմնական գլխաքանակից ստուգիչ կերակրման մեթոդով գնահատականը (%), ոչ պակաս  

-

-

-

8.1

վարազներ

100

100

100

8.2

մերուններ

50

50

50

9

Ստուգիչ աճեցման մեթոդով վերանորոգման մատղաշի գնահատականը (%)

100

100

100

10

Ստացված սերնդից վերանորոգման մատղաշի իրացված քանակը (%), ոչ պակաս  

20

20

20

11

Արտադրող վարազների ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

 

100

 

100

 

100

                                                                                                         

    Աղյուսակ N 6

Պահանջներ

ոչխարաբուծական և այծաբուծական (բացառությամբ ռոմանովյան, կարակուլյան ցեղերի և կաթնատու ցեղերի ոչխարների և այծերի) տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Մաքիների և մեկ տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

1000

500

200

2

Այծամայրերի և մեկ տարեկանից բարձր այծերի գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

500

150

50

3

«Էլիտա» և «առաջին» դասի մայրական  կազմի մասնաբաժինը (%), ոչ պակաս

80

70

70

4

«Էլիտա» դասի արտադրող խոյերի (նոխազների) գլխաքանակը (%)

100

100

100

5

Գառների (այծիկների) ելքը՝ 100 մայրերի հաշվով՝ բացի կատումյան և դորպեր ցեղերի (գլուխ), ոչ պակաս

97

95

95

б

Կատումյան և դորպեր ցեղերի գառների ելքը 100 մաքիի հաշվով (գլուխ), ոչ պակաս

120

110

110

7

Մատղաշի պահպանված գլխաքանակը մորից անջատելիս (%), ոչ պակաս

95

90

90

8

Հիմնական արտադրողների գլխաքանակից՝ արտադրող խոյերի (նոխազների) գնահատականը` ըստ սերնդի որակի (%), ոչ պակաս

100

80

-

9

Մայրական կազմի արհեստական սերմնավորում (%), ոչ պակաս

80

70

-

10

Արտադրող խոյերի (նոխազների) և տոհմային կորիզի մայրերի կենդանի զանգվածը՝ ցեղի ստանդարտի համեմատ («առաջին» դասի կենդանիներ) (%), ոչ պակաս

115

110

110

11

Տարեսկզբին առկա 100 մաքիի հաշվով վերանորոգման մատղաշի իրացումը (էգ գառներ, ալոջ/ խոյիկներ, ուլեր) (գլուխ), ոչ պակաս

15 (7/8)

15 (15/0)

-

12

Արտադրող խոյերի (նոխազների) խուզից ստացված բրդի քանակը ցեղի «առաջին» դասի պահանջների համեմատ (բացի կատումյան և դորպեր ցեղերի ոչխարներից) (%), ոչ պակաս

110

105

105

13

Մաքիների խուզից ստացված բրդի քանակը ցեղի «առաջին» դասի պահանջների համեմատ (բացի կատումյան և դորպեր ցեղերի ոչխարներից) (%), ոչ պակաս

105

100

100

14

Խոյիկների (ուլերի) կենդանի զանգվածը մորից անջատելիս ցեղի ստանդարտի համեմատ (%), ոչ պակաս

110

100

100

15

Էգ գառների (ալոջների) կենդանի զանգվածը մորից անջատելիս՝ ցեղի ստանդարտի համեմատ (%), ոչ պակաս

105

100

100

16

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

16.1

արտադրող խոյեր (նոխազներ)

100

100

100

16.2

տոհմային կորիզի մաքիներ

100

100

100

 

 Աղյուսակ N 7

Պահանջներ

ռոմանովյան ցեղի ոչխարաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Հոտի մաքիների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

300

150

75

1.1

որից «էլիտա» և «առաջին» դասի (%), ոչ պակաս

80

70

70

2

«Էլիտա» դասի արտադրող խոյերի գլխաքանակը (%)

100

100

100

3

100 մաքիի հաշվով գառների ելքը (գլուխ), ոչ պակաս

200

180

180

4

Մորից անջատված մատղաշի պահպանված գլխաքանակը (%), ոչ պակաս

90

85

85

5

90 օրական խոյիկների կենդանի զանգվածը՝ ցեղի ստանդարտի համեմատ (%), ոչ պակաս

110

100

100

6

90 օրական էգ գառների կենդանի զանգվածը՝ ցեղի ստանդարտի համեմատ (%), ոչ պակաս

105

100

100

7

Արտադրող խոյերի հիմնական գլխաքանակից՝ ըստ սերնդի որակի գնահատվածների քանակը (%), ոչ պակաս

100

80

-

8

Տարեսկզբին առկա 100 մաքիի հաշվով վերանորոգման մատղաշի իրացումը (գլուխ), ոչ պակաս

40

40

-

8.1

խոյիկներ

20

10

-

8.2

որից «էլիտա» դասի (%), ոչ պակաս

90

80

-

9

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

9.1

արտադրող խոյեր

100

100

100

9.2

տոհմային կորիզի մաքիներ

100

100

100

 

Աղյուսակ N 8

Պահանջներ

կարակուլյան ցեղի ոչխարաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Հոտի մաքիների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

700

300

100

2

Մաքիների և շիշակների  տեսակարար կշիռը ոչխարների ընդհանուր գլխաքանակից (%), ոչ պակաս

70

72

72

2.1

որից «էլիտա» և «առաջին» դասի (%), ոչ պակաս

90

80

80

3

Տոհմային արտադրող խոյերի տեսակարար կշիռը ոչխարների ընդհանուր գլխաքանակից (%), ոչ պակաս

2

2

2

3․1

որից «էլիտա» դասի (%)

100

100

100

4

Ըստ սերնդի որակի գնահատված արտադրող խոյերի քանակը (%), ոչ պակաս

100

80

-

5

100 մաքիի հաշվով ստացված գառների քանակը (գլուխ), ոչ պակաս

100

90

90

6

Մայրական կազմի արհեստական սերմնավորում (%), ոչ պակաս

80

70

-

7

Տարեսկզբին առկա 100 մաքիի հաշվով վերանորոգման մատղաշի իրացումը (գլուխ), ոչ պակաս

15

10

-

8

Խոշոր և միջին չափի կարակուլյան գառնենիների ելքը (%), ոչ պակաս

95

95

95

9

Կարակուլյան մասնագիտացված երանգնե-րով գառնենիների տեսակարար կշիռը (%), ոչ պակաս

-

-

-

9.1

սև

100

98

98

9.2

մոխրագույն

45

40

40

9.3

«սուր»

60

50

50

9.4

սպիտակ

50

45

45

9.5

վարդագույն

40

35

35

10

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

10.1

արտադրող խոյեր

100

100

100

10.2

տոհմային կորիզի մաքիներ

100

100

100

   

       Աղյուսակ N 9

Պահանջներ

ոչխարաբուծական և այծաբուծական սելեկցիոն գենետիկական կենտրոնների համար

(բացառությամբ՝ ռոմանովյան ցեղի ոչխարների և կաթնատու ցեղի այծերի)

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Քանակը

1

2

3

1

Մեկ տարեկանից բարձր ոչխարների և այծերի գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

1200

1.1

այդ թվում «էլիտա» և «առաջին» դասի (%)

100

2

«Էլիտա» դասի արտադրող խոյերի (նոխազների) գլխաքանակը (%)

100

3

Գառների (այծիկների) ելքը՝ 100 մաքիի հաշվով (գլուխ), ոչ պակաս

100

4

Մատղաշի պահպանված գլխաքանակը մորից անջատման ժամանակ (%), ոչ պակաս

95

5

Հիմնական արտադրողների քանակից արտադրող խոյերի (նոխազների) գնահատականն՝ ըստ սերնդի որակի (%)

100

6

Մայրական կազմի արհեստական սերմնավորում (%), ոչ պակաս

90

7

Կենդանի զանգվածը՝ ցեղի ստանդարտից («առաջին» դասի կենդանիներ) (%), ոչ պակաս

-

7.1

արտադրող խոյեր (նոխազներ)

125

7.2

տոհմային կորիզի մաքիներ

115

8

100 մաքիի հաշվով վերանորոգման մատղաշի առկայությունը (գլուխ), ոչ պակաս  

15

8.1

այդ թվում՝ խոյիկներ (ուլեր)

7

8.1.1

որից «էլիտա» դասի (%)

100

8.2

«էլիտա» և «առաջին» դասի չծնած ոչխար (այծ) (%),

100

9

«Առաջին» դասի պահանջներից մեկ ոչխարից ստացված լվացված բրդի քանակը (բացի կատումյան և դորպեր ցեղերի) (%), ոչ պակաս

-

9.1

արտադրող խոյեր (նոխազներ)

120

9.2

մաքիներ

115

10

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության գենետիկական փորձաքննություն (%)

-

10.1

արտադրող խոյեր (նոխազներ)

100

10.2

տոհմային կորիզի մաքիներ

100

                                                                   

Աղյուսակ N 10

Պահանջներ

կաթնային այծաբուծության ուղղության տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Այծամայրերի և մեկ տարեկանից բարձր այծերի գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

500

150

50

1.1

որից «էլիտա» և «առաջին» դասի (%), ոչ պակաս

90

80

70

2

«Էլիտա» դասի արտադրող նոխազների մասնաբաժինը (%)

100

100

100

3

Հորանի այծամայրերի միջին  կաթնատվու-թյունը «առաջին» դասի պահանջի համեմատությամբ (%), ոչ պակաս

120

110

100

4

Տոհմային կորիզի այծամայրերի  կաթնատվությունը «առաջին» դասի պահանջի համեմատությամբ (%), ոչ պակաս

150

130

120

5

Մեկ ամսվա ընթացքում ստուգիչ կթի պարբերականությունը՝ կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության որոշմամբ (անգամ), ոչ պակաս

1

1

1

6

Ընդհանուր նոխազների քանակից ըստ սերնդի որակի գնահատված

արտադրող նոխազների քանակը (%), ոչ պակաս

100

80

-

7

100 այծամայրերի հաշվով այծիկների (ուլեր և ալոջներ) ելքը (գլուխ), ոչ պակաս

145

140

135

8

2 ամսականում ալոջների պահպանված գլխաքանակը (%), ոչ պակաս

90

85

85

9

Արտադրող նոխազների կենդանի զանգվածն «առաջին» դասի պահանջների համեմատությամբ (%), ոչ պակաս

 

110

 

105

 

100

10

Այծամայրերի կենդանի զանգվածն «առաջին» դասի համեմատությամբ (%), ոչ պակաս

105

105

100

11

100 այծամայրից վերանորոգման մատղաշի իրացումը (գլուխ), ոչ պակաս

15

10

-

12

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

12.1

արտադրող նոխազներ

100

100

100

12.2

տոհմային կորիզի մաքիներ

100

100

100

 

Աղյուսակ N 11

Պահանջներ

կաթնային այծաբուծության ուղղության սելեկցիոն գենետիկական

կենտրոնի համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Քանակը

1

2

3

1

Այծամայրերի և մեկ տարեկանից բարձր ալոջների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

550

1.1

այդ թվում «էլիտա» և «առաջին» դասի (%)

100

2

Մեկ այծամայրից մեկ տարվա ընթացքում կթված կաթի միջին (ըստ հորանի) քանակը (կգ), ոչ պակաս

130

3

Մեկ ամսվա ստուգիչ կթի պարբերականությունը՝ կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության որոշմամբ (անգամ), ոչ պակաս

1

4

Ըստ սերնդի որակի արտադրող նոխազների գնահատականը` հիմնական արտադրողների գլխաքանակից (%)

100

5

Արտադրող նոխազների կենդանի զանգվածը` ցեղի ստանդարտի համեմատ («առաջին» դասի կենդանիներ) (%), ոչ պակաս

115

6

«Էլիտա» դասի արտադրող նոխազների մասնաբաժինը (%)

100

7

100 այծամայրի հաշվով այծիկների (ուլեր և ալոջներ) ելքը (գլուխ), ոչ պակաս

145

8

100 այծամայրի հաշվով վերանորոգման մատղաշի իրացումը (գլուխ), ոչ պակաս

 

20

9

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

9.1

արտադրող նոխազներ

100

9.2

տոհմային կորիզի այծամայրեր

100

 

Աղյուսակ N 12

Պահանջներ

ձիաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Երամակի արտադրող հովատակների և զամբիկների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

-

-

-

1.1

մսուրային-արոտային պահման դեպքում

-

-

-

1․1․1

hովատակ

3

-

2

1.1.2

զամբիկ

30

5

20

1.2

վերահսկվող-տաբունային պահվածքի դեպքում

-

-

-

1.2.1

hովատակ

5

5

3

1.2.2

զամբիկ

50

30

30

1.3

տաբունային պահվածքի դեպքում

 

 

 

1.3.1

hովատակ

10

5

5

1.3.2

զամբիկ

100

50

50

2

Բոնիտավորման հանրագումարային գնահատականը (%), ոչ պակաս, այդ թվում

-

-

-

2.1

«էլիտա» դասի հովատակներ

100

100

100

2.2

«էլիտա» դասի զամբիկներ

70

60

50

2.3

«առաջին» դասի զամբիկներ

30

40

40

3

Իրացված վերանորոգման մատղաշն ընդհանուր իրացված կենդանիներից (%), ոչ պակաս, այդ թվում․

-

-

-

3.1

հեծկան և վարգուն

60

50

-

3.2

ծանրաքարշ (լծկան) ցեղեր

60

50

-

3․3

տեղական ցեղեր

50

50

-

4

100 զամբիկի հաշվով մտրուկների ելքը (գլուխ), ոչ պակաս, այդ թվում․

-

-

-

4.1

հեծկան և վարգուն ցեղեր

60

60

60

4.2

ծանրաքարշ ցեղեր

60

60

60

4.3

տեղական ցեղեր

70

70

70

5

Մեկ տարվա ընթացքում փորձարկված ձիերի քանակը վերարտադրության գլխաքանակի համեմատ (%), ոչ պակաս   

75

70

-

6

Ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

-

-

-

6.1

հովատակներ

100

100

100

6.2

արու մտրուկներ

100

100

100

6.3

զամբիկներ

100

100

100

6.4

էգ մտրուկներ

100

100

100

 

Աղյուսակ N 13

Պահանջներ

 գործարանային ձիաբուծարանի համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշները

1

2

3

1

Երամակի արտադրող հովատակների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

10

1.1

«էլիտա» դասի (%)

100

1.2

ըստ սերնդի որակի գնահատված (%)

100

2

Մեկ տարվա ընթացքում հանկարծակի սերմնավորված զամբիկների գլխաքանակը (գլուխ), ոչ պակաս

80

2.1

մեկ արտադրող հովատակի հաշվով (գլուխ), ոչ պակաս

8

3

Մեկ տարվա ընթացքում ստացված արու մտրուկների քանակը (գլուխ), ոչ պակաս

50

3.1

մեկ արտադրող հովատակի հաշվով (գլուխ), ոչ պակաս

5

 

Աղյուսակ N 14

Պահանջներ

թռչնաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Հավ

Հնդկահավ

Բադ

 

Սագ

Խայտահավ

Լոր

Ձվատու

Մսա-ձվատու

Մսատու

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Տոհմային գործարան

1.1

Ածանների քանակը (հազար գլուխ), ոչ պակաս

25

25

30

10

15

10

5

5

1.2

Ամբողջ գլխաքանակում «էլիտա-ռեկորդ» և «էլիտա» դասի թռչունների քանակը (%), ոչ պակաս

60

60

60

60

60

60

60

60

1.3

Ածանների միջին տարեկան ձվատվությունը (հատ), ոչ պակաս

300

190

165

120

180

40

110

220

1.4

Երամի շարժը (տարի), ոչ պակաս  

1,1

1,2

1,4

-

-

-

-

-

1.5

Համախառան արտադրանքից տոհմային նշանակության ձվերի տեսակարար կշիռը (%), ոչ պակաս

35

40

60

70

70

70

40

40

1.6

Մատղաշի ելքը (%), ոչ պակաս

75

75

65

60

70

60

65

70

1.7

Մատղաշի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս

95

95

95

90

93

93

94

93

1.8

Հասուն թռչնի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս

96

96

96

95

95

94

95

95

1.9

Սելեկցիոն բների քանակը (հատ), ոչ պակաս

60

60

60

60

60

60

60

60

2

I և II կարգի տոհմային վերարտադրական տնտեսություն

2.1

Ածանների քանակը (հազար գլուխ), ոչ պակաս

25

25

25

10

15

10

4

4

2.2

Ընդհանուր քանակից տոհմային թռչունների դասային կազմը (%), ոչ պակաս

-

-

-

-

-

-

-

-

2.2.1

«առաջին» դաս (ծնողների  ծնողներ)

70

70

70

70

70

70

70

70

2.2.2

«երկրորդ» դաս (ծնողներ)

100

100

100

100

100

100

100

100

3

Ածանների միջին տարեկան ձվատվությունը (հատ), ոչ պակաս

300

190

165

110

170

35

100

200

4

Երամի շարժը (տարի), ոչ պակաս

1,1

1,2

1,4

-

-

-

-

-

5

Համախառան արտադրանքից տոհմային նշանակության ձվերի տեսակարար կշիռը (%), ոչ պակաս

35

40

60

70

70

70

40

40

6

Մատղաշի ելքը (%), ոչ պակաս

80

75

65

60

70

60

60

70

7

Մատղաշի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս

95

95

95

90

92

92

94

92

8

Հասուն թռչնի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս          

 

96

 

96

 

96

 

95

 

94

 

94

 

95

 

94

3

Գենոֆոնդային տնտեսություն

3.1

Ածանների քանակը (գլուխ), ոչ պակաս

100

100

100

100

100

100

100

100

3.2

Աքաղաղների քանակը (գլուխ), ոչ պակաս

25

25

30

30

33

33

33

33

 

                Աղյուսակ N 15

Պահանջներ

թռչնաբուծական սելեկցիոն գենետիկական կենտրոնի համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Հավ

Հնդկահավ

Բադ

 

Սագ

Խայտահավ

Լոր

Ձվատու

Մսա-ձվատու

Մսա-տու

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ածանների քանակը (հազար գլուխ), ոչ պակաս

30

25

12

10

15

10

7

10

2

Հիմնական գծերի տոհմային թռչունների երամի կազմը (միավոր), ոչ պակաս

4

4

4

3

2

2

2

2

3

Գծի սելեկցիոն բների քանակը (հատ), ոչ պակաս

60

60

60

60

60

60

60

60

4

Պահեստային և փորձնական գծերի քանակը (միավոր), ոչ պակաս

4

4

4

3

2

2

2

2

5

Կերահատուցմամբ գնահատված ընտանիքների քանակը (միավոր), ոչ պակաս

120

120

90

60

60

60

60

60

6

Ածանների ձվատվությունը մեկ տարվա ընթացքում (ձու), ոչ պակաս

300

190

160

120

160

40

110

200

7

Երամի շարժը (տարի), ոչ պակաս

1,1

1,2

1,9

-

-

-

-

-

8

Համախառն արտադրանքից իրացված տոհմային արտադրանքի քանակը (վերանորոգման մատղաշի, ձվի) (%), ոչ պակաս

45

45

40

50

70

70

45

45

9

Ածանի հիմնական գծից առանձնացված թռչնի քանակը (ներգծային բազմացման դեպքում) (գլուխ), ոչ պակաս

20

17

15

10

13

10

10

12

10

Մատղաշի ելքը (%), ոչ պակաս

80

80

60

65

70

60

65

65

11

Մատղաշի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս

95

95

95

90

94

94

94

93

12

Հասուն թռչնի պահպանված գլխաքանակը (առանց խոտանի) (%), ոչ պակաս

96

96

96

95

95

95

95

95

 

Աղյուսակ N 16

Պահանջներ

ճագարաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

Գենոֆոնդային տնտեսություն

1

2

3

4

5

1

Ճագարամայրերի քանակը (գլուխ), ոչ պակաս

250

150

50

2

«Էլիտա» և «առաջին» դասի ճագարների քանակը (%), ոչ պակաս

-

-

-

2.1

արուներ

100

95

90

2.2

էգեր

80

70

60

2.3

վերանորոգման մատղաշ

80

60

50

3

Հիմնական մոր մեկ ծնից մատղաշի ելքը (գլուխ), ոչ պակաս

6,0

6,0

5,0

4

Մեկ մոր երեք ծնից մատղաշի ելքը (գլուխ), ոչ պակաս

18

18

15

5

Վերանորոգման մատղաշի կենդանի զանգվածն ըստ ցեղերի՝  երեք ամսականում, ոչ պակաս

-

-

-

5.1

սպիտակ հսկա, կախականջ

2,4

2,4

2,4

5.2

գորշ հսկա, սովետական շինշիլա, սև-շագանակագույն

2,3

2,3

2,3

5.3

արծաթագույն, վիեննական երկնագույն, հայկական մարդեր, թիթեռնիկ, ռեքս

2,0

2,0

2,0

5.4

կալիֆորնիական,     նորզելանդական սպիտակ, նորզելանդական կարմիր

2,3

2,3

2,3

5.5

սպիտակ աղվամազային, անգորական

1,9

1,9

1,9

6

Վերանորոգման մատղաշի կենդանի զանգվածը ըստ ցեղերի՝ 4 ամսականում, ոչ պակաս

-

-

-

6.1

սպիտակ հսկա, կախականջ

3,0

3,0

3,0

6.2

գորշ հսկա, սովետական շինշիլա, սև-շականակագույն

2,9

2,9

2,9

6.3

արծաթագույն, վիեննական երկնագույն, հայկական մարդեր, թիթեռնիկ, ռեքս

2,6

2,6

2,6

6.4

կալիֆորնիական, նորզելանդական սպիտակ, նորզելանդական կարմիր

2,8

2,8

2,8

6.5

սպիտակ աղվամազային, անգորական

2,4

2,4

2,4

7

Ստացված սերնդից իրացված վերանորոգ-ման մատղաշ (%), ոչ պակաս

25

25

-

8

Իրացված վերանորոգման մատղաշից «էլիտա» և «առաջին» դասի մատղաշի գլխաքանակը (%), ոչ պակաս

100

90

-

9

Աճեցման ժամանակահատվածում վերանորոգման մատղաշի պահպանված գլխաքանակը (%), ոչ պակաս

75

75

65

 

Աղյուսակ N 17

Պահանջներ

մեղվաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Տոհմային գործարան

Տոհմային վերարտադրա-կան տնտեսություն

1

2

3

4

1

Մեվաընտանիքների քանակը (հատ), ոչ պակաս

1000

200

2

Բոնիտավորված բարձրագույն դասերի մեղրաբեր մեղուների տեսակարար կշիռը (%), ոչ պակաս

70

50

3

Տարեսկզբին առկա մեղվաընտանիքներից տոհմային մեղվածրարների իրացումը (%), ոչ պակաս

20

20

4

Տարեսկզբին առկա մեղվաընտանիքներից տոհմային մեղվամայրերի իրացումը (%), ոչ պակաս

5

5

5

Մեկ մեղվաընտանիքից ստացված համախառն մեղրը (կգ), ոչ պակաս

20

20

6

Մեղվաընտանիքի պահպանված քանակը (%), ոչ պակաս

80

80

 

 

Աղյուսակ N 18

Պահանջներ

ձկնաբուծական տոհմային գործարանի, տոհմային վերարտադրական տնտեսության, գենոֆոնդային տնտեսության համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

 

Կարպեր

Թառափ-ազգիներ (բելուգա, բեստեր, թիաքիթ թառափ, սիբիրյան թառափ, ռուսական ստերլյադ)

Սաղմոնազ-գիներ և ցիխլիդ-ազգիներ (ծիածանա-փայլ իշխան, ցիխլիդներ)

Սիգ (հյուսի-սային սիգ՝ Corego-nus peled)

Բուսակեր ձկներ (սպիտակ ամուր, սև ամուր, սպիտակ պնդաճա-կատ, խայտա-բղետ  պնդաճա-կատ)

Լոքոյա-ձկներ (Նեղոսի կլարիաս)

1

2

3

4

5

6

7

8

1

Տոհմային գործարան

1.1

Արուների քանակը (գլուխ), ոչ պակաս

80

100

1000

400

80

600

1.2

Էգերի քանակը(գլուխ), ոչ պակաս

85

100

3000

400

85

200

1.3

Ձվադրած յուրաքանչյուր էգից ստացված տոհմային արտադրանքի (մանրաձկան, թրթուրների, սաղմերի (բեղմնավորված ձկնկիթի) իրացում (հազար հատ), ոչ պակաս

 

 

 

200

 

 

 

25

 

 

 

1,0

 

 

 

24

 

 

 

250

 

 

 

30

1.4

Էգերի պտղատվությունը ցեղի ստանդարտի համեմատ (%)

 

100

 

100

 

100

 

100

 

100

 

100

2

Տոհմային վերարտադրական տնտեսություն

2.1

Արուների քանակը (գլուխ), ոչ պակաս

80

16

1000

400

80

600

2.2

Էգերի քանակը(գլուխ), ոչ պակաս

85

100

3000

400

85

200

2.3

Ձվադրած յուրաքանչյուր էգից ստացված տոհմային արտադրանքի (մանրաձկան, թրթուրների, սաղմերի (բեղմնավորված ձկնկիթի) իրացում (հազար հատ), ոչ պակաս

 

 

 

160

 

 

 

20

 

 

 

2/1

 

 

 

20

 

 

 

200

 

 

 

25

2.4

Էգերի պտղատվությունը ցեղի ստանդարտի համեմատ (%)

80

80

80

80

80

80

3

Գենոֆոնդային տնտեսություն

3.1

Արուների քանակը (գլուխ), ոչ պակաս

30

35

80

50

30

85

3.2

Էգերի քանակը(գլուխ), ոչ պակաս

35

40

240

60

35

35

3.3

Ձվադրած յուրաքանչյուր էգից ստացված տոհմային արտադրանքի (մանրաձկան, թրթուրների, սաղմերի (բեղմնավորված ձկնկիթի) իրացում (հազար հատ), ոչ պակաս

 

 

 

100

 

 

 

12

 

 

 

0,6

 

 

 

12

 

 

 

100

 

 

 

16

3.4

Էգերի պտղատվությունը ցեղի ստանդարտի համեմատ (%)

 

60

 

60

 

60

 

60

 

60

 

60

 

Աղյուսակ N 19

Պահանջներ

ձկնաբուծական սելեկցիոն գենետիկական կենտրոնի համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշները

Ձկան ցեղը

Ծածանազգիների և լոքոյաձկների ընտանիք (կարպ, սպիտակ ամուր, սև ամուր, սպիտակ պնդաճակատ, խայտաբղետ  պնդաճակատ, Նեղոսի կլարիաս)

Սաղմոնազգիներ և ցիխլիդ-ազգիներ (ծիածանափայլ իշխան, ցիխլիդներ)

Թառափազգի-ներ (բելուգա, բեստեր, թիաքիթ թառափ, սիբիրյան թառափ, ռուսական ստերլյադ)

Սիգ (հյուսի-սային սիգ՝ Corego-nus peled)

1

2

3

4

5

6

1

Արուների քանակը (գլուխ), ոչ պակաս

80

1000

100

300

2

Էգերի քանակը (գլուխ), ոչ պակաս

85

3000

100

300

3

Ձվադրած յուրաքանչյուր էգից ստացված տոհմային թրթուրների (ձկնկիթի) իրացում (հազար հատ), ոչ պակաս

100,0

1,0

10,0

10,0

4

Ձվադրած յուրաքանչյուր էգից ստացված տոհմային մատղաշի իրացում (հազար հատ), ոչ պակաս

20,0

0,3

2,0

2,0

5

Էգերի պտղատվության աստիճանը՝ ցեղի ստանդարտի  համեմատ (%)

100

100

100

100

6

Տոհմային ձկների արդյունավետու-թյունը՝ ցեղի ստանդարտի  համեմատ (%)

100

100

100

100

 

Աղյուսակ N 20

Պահանջներ

կաթնային տավարաբուծության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպության (տոհմակայան) համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշները

1

2

3

1

Արտադրող ցուլերի քանակը (գլուխ), ոչ պակաս  

(ընդհանուր գլխաքանակից  գենոֆոնդային ցեղի 40%-ից ոչ պակաս կենդանիների առկայության դեպքում թույլատրվում է գլխաքանակի իջեցում մինչև 5 գլուխ)

10

2

Արտադրող ցուլերի ցեղերի քանակը (միավոր), ոչ պակաս

2

3

Գլխաքանակի ամենամյա թարմացում (%), ոչ պակաս

10

4

Սեփական մթերատվությամբ գնահատված արտադրող ցուլերի քանակը (%)

100

5

Ըստ սերնդի որակի գնահատված արտադրող ցուլերի քանակը (%), ոչ պակաս

10

6

Արտադրող ցուլերի մայրերի միջին կաթնատվությունն ըստ ամենաբարձր լակտացիայի՝ ցեղի ստանդարտի համեմատ (%), ոչ պակաս

150

7

Արտադրող ցուլերի մայրերի կաթի յուղի պարունակությունն ըստ ամենաբարձր լակտացիայի՝ ցեղի ստանդարտի համեմատ (%-ային կետ), ոչ պակաս

0,2

8

Արտադրող ցուլերի մայրերի կաթի սպիտակուցի պարունակությունն ըստ ամենաբարձր լակտացիայի՝ ցեղի ստանդարտի համեմատ (%-ային կետ), ոչ պակաս

0,05

9

Արտադրող ցուլերի ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

100

 

Աղյուսակ N 21

Պահանջներ

սաղմերի փոխպատվաստման կազմակերպության (կենտրոնի) համար

 

N

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշները

1

2

3

1

Դոնոր կենդանիների քանակը կամ համապատասխան գլխաքանակով դոնոր կենդանիներ տնօրինողի հետ պայմանագրերի առկայությունը (գլուխ), ոչ պակաս

5

2

Ըստ մթերատվության գնահատված դոնոր կենդանիների գլխաքանակը (%)

100

3

Տարեկան արտադրված սաղմեր (հատ), ոչ պակաս

40

4

Տարեկան իրացված սաղմեր (հատ), ոչ պակաս

25

5

Տարեկան փախպատվաստված սաղմեր (հատ), ոչ պակաս

15

6

Զուգավորման տարիքի ռեցիպիենտ կենդանիների թարմ վերցված սաղմերի կպչունակությունը (%), ոչ պակաս

55

7

Զուգավորման տարիքի ռեցիպիենտ կենդանիների կրիոկոնսերվացված սաղմերի կպչունակությունը (%), ոչ պակաս

40

8

Դոնորների ծագման հավաստիության և գենետիկական անոմալիաների բացակայության վերաբերյալ գենետիկական փորձաքննություն (%)

100

 

  • Обсуждалось

    12.02.2025 - 27.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1262

Принт