18.02.2025
Հիանալի հնարավորություն է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար, առաջարկում եմ ուղեցույցը հրապարակել ավելի շուտ, քան նշվում է (20 օր առաջ) ,որպեսզի ծառայի իր նպատակին։
Обсуждалось
04.02.2025 - 19.02.2025
Тип
Приказ решение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2759
Принт18.02.2025
Հիանալի հնարավորություն է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար, առաջարկում եմ ուղեցույցը հրապարակել ավելի շուտ, քան նշվում է (20 օր առաջ) ,որպեսզի ծառայի իր նպատակին։
17.02.2025
Նախագիծը շատ կարևոր է մի քանի տեսանկյուններից։Նախ և առաջ ,եթե սահմանված է կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման հասնել ,ապա այդ հնարավորությունը պետք է տրվի բոլորին։Ուստի առաջարկում եմ այդ հնարավորությունը ընձեռել նաև հանրակրթական դպրոցներում աշխատող մասնագետներին՝ հոգեբան,ուսուցչի օգնական ։Մյուս կողմից էլ ,թերևս,շատ կարևոր է կամավոր ատեստավորման առաջադրանքները կազմել ոչ միայն տվյալ մասնագետների տեսական գիտելիքները ստուգելով,այլև փորձել գործնական առաջադրանքների միջոցով ստուգել մասնագետի ճիշտ մոտեցումները ԿԱՊԿ ունեցող աշակերտի հետ աշխատելիս ,ինչու չէ նաև հետևողական լինել՝ շոշափելի արդյունքների հասնելու համար։ Համակողմանի և գրագետ լուծումների դեպքում կկարողանանք հասնել դրական արդյունքների՝ ապահովելով տարբերակված ոսուցում։
17.02.2025
Շնորհակալություն նախագծի հեղինակին,շատ գովելի է,որով յուրաքանչյուր մասնագետ իր վրա աշխատելով ավելի է կատարելագործվում և հմտանում։Գովելի է նաև այն,որ ընդգրկում է ոչ միայն բոլոր առարկաները ,այլ նաև մանկավարժահոգեբանական մասնագետներին,որը կնպաստի նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը,ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացմանը և մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիային։ Սահակյան Լյուդմիլա