Добавить в избранное
«Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռուզաննա Ասլանյան 08.02.2025 22:22:28 | Ողջույն, ողջունելի նախագիծ է, որը կնպաստի նեղ մասնագետների մասնագիտական աճի զարգացմանը և ինքնակրթմանը։ Մյուս կողմից առաջարկում եմ վերանայել համընդհանուր ներառման որոշ դրույթներ՝ կապված ԿԱՊԿ ունեցող երեխաների հետ դասասենյակում՝ դասի ընթացքում դասավանդող ուսուցչի կողմից կատարվող աշխատանքի արդյունավետության հետ։ Շատ ակնհայտ է, որ այդ աշխատանքն ավելի արդյունավետ չէ, քան մինչ համընդհանուր ներառումը տարվող աշխատանքը, որն իրականացվում էր համապատասխան կենտրոնում, համապատասխան մասնագետի կողմից և շոշափելի արդյունք էր արձանագրվում։ Դասավանդող ուսուցիչը անցնում է անհրաժեշտ վերապատրաստումը, ստանում է անհրաժեշտ աջակցությունը ՏՄԱԿ -ի կողմից, բայց միևնույն է, ֆիզիկապես ի զորու չէ աշխատել երկու ճակատով՝ բարձր արդյունավոտետությամբ։ Արդյունքում տուժում են բոլորը՝ թե՛ առողջ երեխաները, թե՛ ԿԱՊԿ ունեցող սովորողը և թե՛ ուսուցիչը՝ իր չստացված վերջնարդյունքներով։ Խնդրում եմ ՝ կամավոր ատեստացիայի գործընթացն իրականացնելուն զուգահետ վերանայել նաև համընդհանուր ներառման՝ վերը նշված կետերը։ Շնորհակալություն | Դիտարկումն ընդունվել է ի գիտություն, նախագծին չի առնչվում: | |||
| 2 | Աննա Պողոսյան 08.02.2025 23:35:47 | Կամավոր ատեստավորման գործընթացն իրականացնելուց առաջ առաջարկում եմ վերանայել համընդհանուր ներառման պայմաններում դասավանդող ուսուցչի պարտականությունները, մասնավորապես այն, որ ներառված աշակերտի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը նվազում է, երբ պատասխանատվության մեծ բաժինն ընկնում է դասավանդող ուսուցչի վրա: Այս մոտեցման պարագայում ԿԱՊԿՈՒ աշակերտին տրամադրվող սահմանափակ ժամանակում տարված աշխատանքը չի կարող ապահովել սահմանված վերջնարդյունքները: | Դիտարկումն ընդունվել է ի գիտություն, նախագծին չի առնչվում: | |||
| 3 | Իրինա Աղամյան 12.02.2025 14:58:55 | Շատ հիմնավոր և գրավիչ նախագիծ է, քանի որ կամավոր ատեստավորման համակարգի մշակումը հնարավորություն կտա բարձրացնելու նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների (հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ և այլոց) մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ընդլայնելու մասնագիտական զարգացման հնարավորությունները, այսինքն բարելավելու իրենց հմտությունները նոր մեթոդների կիրառման և ձեռք բերելու ներառական կրթության ոլորտում արդի գիտելիքներ: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 4 | Իրինա Աղամյան 14.02.2025 10:36:18 | Կարևոր նախագիծ է, որովհետև ներառական կրթության տրամադրման գործընթացը և դրա իրականացումն առանձնահատուկ կարևորություն ունի, ևայն ուղղված է կրթության հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանը բոլոր երեխաների համար, ներառյալ տարբերության կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ինչպես նշվում է, կարելի է ներդնել կամավոր ատեստավորման գործընթաց, որը կարող է լրացուցիչ խթանել մասնագետների մասնագիտական զարգացմանը: Պետք է մշակել չափանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու մասնագետների ունակությունները և որակը՝ հաշվի առնելով նաև նրանց աշխատաքային փորձը, մասնագիտական կրթությունը և շարունակական վերապատրաստումները: Իհարկե, պետք է նախապատրաստել կամ ձևավորել մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ, որոնք կօգնեն մասնագետներին ձեռք բերել նոր հմտություններ՝ ներառական կրթության ոլորտում: Մասնագետներին տրամադրելու անհրաժեշտ պայմանները կխթանեն նրանց մասնագիտական զարգացմանը: Դրանք կարող են ներառել նաև հավելյալ կրթական կամ մասնագիտական խթաններ, որոնք կամրապնդեն նրանց աշխատանքային մոտիվացիան: Այս քայլը նաև կարող է նպաստել մրցունակ մասնագետների ներգրավմանը տվյալ ոլորտում: | Առաջարկվող հմտությունները կատարելագործվում են համապատասխան վերապատրաստումների շրջանակներում: | |||
| 5 | Լիլիթ Սահակյան 12.02.2025 20:32:41 | Առաջարկս վերաբերվում է բոլոր ոլորտների կամավոր ատեստավորմանը: Այս տարի կամավոր ատեստավորումը 1-ին անգամ կազմակերպվում էր էլեկտրոնային եղանակով: Պետք է նշեմ, որ այդ եղանակը ուներ և՛ դրական և՛ բացասական կողմեր:Գործընթացը բարելավելու համար պետք է հնարավորինս շտկել տեխնիկական խնդիրները: Օրինակ՝ Էլեկտրոնային եղանակով ատեստավորման ժամանակ մասնակիցը համակարգչի էկրանի ձախ անկյունից ընտրում է առաջադրանքի համարը, բացվում է առաջադրանքը և ուսուցիչը աշխատում է, որից հետո պահպանում է աշխատանքը: Պահպանելուց հետո ընտրված առաջադրանքի գույնը փոխվում է ( առաջադրանքի համարը ստանում է կանաչ գույն, ցույց տալով, որ առաջադրանքը կատարված է): Սակայն ունենք խնդիր այն դեպքի համար, երբ առաջադրանքը պարունակում է մի քանի ենթահարց: Եթե ուսուցիչը պատասխանում է տվյալ առաջադրանքի մեկ ենթահարցին և մյուս ենթահարցերին որոշում է անդրադառնալ ավելի ուշ, ապա այդ դեպքում կրկին առաջադրանքը ստանում է կանաչ գույն, համարելով՝ հարցին պատասխանած: Այսինքն՝ բոլոր լիարժեք կամ թերի պատասխանված հարցերը ստանում են կանաչ գույն: Արդյունքում՝ ուսուցիչը չի տարբերում այն հարցերը, որոնց պետք է անդրադառնար և կորցնում է լրացուցիչ ժամանակ (բոլոր առաջադրանքները բացել փակելով), որպեսզի փնտրի թերի գրված հարցերը: Առաջարկում եմ թերի գրված առաջադրանքները նշել մեկ այլ գույնով (օրինակ՝ դեղին):Այդ դեպքում կունենանք ժամանակի խնայողություն և ուսուցիչներին կազատենք ավելորդ լարվածությունից: Խնդրում եմ վերանայել այս հարցը: Շնորհակալություն: | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 6 | Մարինա Աթաբեկյան 13.02.2025 16:13:57 | Շատ ողջունելի նախագիծ է,այն կնպաստի նեղ մասնագետների մասնագիտական աճի զարգացմանը և ինքնակրթմանը։Միշտ չէ ,որ կամավոր ատեստավորումը բարձր միավորով հաղթահարած մասնագետը կարողանում է իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել նպատակին։Առաջարկում եմ մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթացում ներառել առանձին գնահատման բաղադրիչ, որը կստուգի նրանց կարողությունը ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելու համար։ Սա կօգնի առանձնացնել այն մասնագետներին, ովքեր ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների աջակցման համար։ | Առաջարկվող հմտությունները կատարելագործվում են համապատասխան վերապատրաստումների և ատեստավորման շրջանակներում: | |||
| 7 | Մարինա Աթաբեկյան 13.02.2025 16:20:37 | Հաշվի առնելով ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ աշխատանքի բարդությունն ու մասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը՝ նրանց հետ աշխատող մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների,ինչպես նաև նրանց հետ աշխատող ուսուցիչների համար նախատեսել հավելավճարի ավելի բարձր տոկոս։ | Միջոցառումն իրականացվում է բյուջետային ծրագրով նախատեսված ֆինանսավորման շրջանակում: Առաջարկը կդիտարկվի հետագա բյուջետային ծրագրի քննարկման շրջանակում: | |||
| 8 | Մարինե Խաչատրյան 14.02.2025 00:05:43 | Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների աշխատանքը շատ կարևոր է, ուստի աշխատանքը և առհասարակ ոլորտը ոգևորող և գրավիչ դարձնելու համար ֆինանսական խրախուսումը ելք է: Կամավոր ատեստավորումը հնարավորություն կտա ինքնակրթությամբ զբաղվող, դինամիկ վերապատրաստվող և որակյալ մասնագետներին ավելի զարգացնելու և խորացնելու գիտելիքները: Կարճ ասած՝ ոլորտում կստեղծվի մրցակցային դաշտ, ինչն էլ կարող է իր բարերար ազդեցությունը ունենալ կրթական համակարգի վրա՝բարձրացնելով ոլորտի գրավչությունը: Սակայն, պետք է նշել, որ մասնագետների կամավոր ատեստավորումը հաղթահարած մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետը՝ ունենալով տեսական գերազանց գիտելիքներ, հնարավոր է, որ գործնականում դրանք կիրառել չկարողանա: Կարծում եմ, որ ավելի կարևոր են գործնական հմտությունները, և հետևաբար դրան միտված գործնական կիրառման մեխանիզմները: Առաջարկում եմ, որ կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպելիս ատեստավորման գնալու իրավունք տրվի այն մասնագետներին, ովքեր հաղթահարել են գործնական հմտությունների սահմանված շեմը, որը պետք է նախապես մշակվի,կազմակերպվի և ստուգվի: Եվ, եթե մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետն այդ շեմը չի հաղթահարում, ապա կարելի է նրան վերապատրաստել՝ ինչպես դա արվում է այն ուսուցիչների հետ, ովքեր ունեն մասնագիտական հմտությունների և գիտելիքների կարիք :Գործնական հմտությունների նախնական ստուգումը թույլ կտա ատեստավորման գործընթացն ավելի արդյունավետ դարձնել: Այն կնպաստի նաև մասնագետների իրական պատրաստվածության գնահատմանը և նրանց համար նպատակային վերապատրաստման կազմակերպմանը: Սա նաև մոտիվացիա կստեղծի մասնագետների համար՝ բարելավելու իրենց գործնական հմտությունները դեռևս ատեստավորումից առաջ: | Առաջարկվող հմտությունները կատարելագործվում են համապատասխան վերապատրաստումների շրջանակներում: | |||
| 9 | Սուսաննա Մխիթարյան 14.02.2025 21:30:04 | Շնորհակալությու նախագծի հեղինակներին։ Ատեստավորման այս ձևաչափը հնարավորություն է տալիս մասնագետներին ինքնագնահատելու իրենց հմտությունները, շարունակաբար բարելավելու մասնագիտական կարողությունները և զարգացնելու նոր մեթոդներ։ Բացի այդ, արդյունքներով հաստատված հավելավճարների տրամադրումը խթանում է մոտիվացիան, ինչն ուղղակիորեն նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Նախագիծը կարևոր քայլ է ոլորտի բարելավման և մասնագիտական համայնքի ամրապնդման ուղղությամբ։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 10 | Սուսաննա Մխիթարյան 14.02.2025 21:30:04 | Կառաջարկեի ավելացնել առցանց հարթակներ, որտեղ մասնագետները կարող են նախապատրաստվել ատեստավորմանը և փորձնական թեստեր լրացնել։ Շնորհակալություն։ | Հարթակների ստեղծումը տվյալ կարգի տրամաբանության շրջանակում չէ: | |||
| 11 | Անի Պետրոսյան 15.02.2025 18:59:38 | Շնորհակալություն եմ հայտնում նախագծի հեղինակներին: Նախագիծը իրապես կնպաստի մանկավարժահոգեբանական ծառայության բարձրացմանը: Կառաջարկեմ ապահովել հետադարձ կապ, մշտադիտարկում անել թե որքանով է նպաստել կամավոր ատեստավորման գործընթացը մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետի գործունեության բարձրացմանը: Շնորհակալություն: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 12 | Գոհարիկ Խաչատրյան 17.02.2025 11:13:51 | Նախագիծը մոտիվացիա է ստեղծում ուսուցիչների ինքնակրթվելուն, նոր գիտելիքներով վերազինվելուն: Սակայն, բացի գիտելիքից, կարելի է ստուգել նաև մանկավարժական հմտությունները, որովհետև միայն գիտելիքներ ունենալը դեռ քիչ է դասի ընթացքը արդյունավետ անցկացնելու համար: | Ատեստավորման նպատակը մասնագիտական գիտելիքների մակարդակի ստուգումն է: | |||
| 13 | Լյուդմիլա Սահակյան 17.02.2025 20:48:02 | Շնորհակալություն նախագծի հեղինակին,շատ գովելի է,որով յուրաքանչյուր մասնագետ իր վրա աշխատելով ավելի է կատարելագործվում և հմտանում։Գովելի է նաև այն,որ ընդգրկում է ոչ միայն բոլոր առարկաները ,այլ նաև մանկավարժահոգեբանական մասնագետներին,որը կնպաստի նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը,ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացմանը և մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիային։ Սահակյան Լյուդմիլա | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 14 | Արփենիկ Մարգարյան Ալեքսանի 17.02.2025 21:34:02 | Նախագիծը շատ կարևոր է մի քանի տեսանկյուններից։Նախ և առաջ ,եթե սահմանված է կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման հասնել ,ապա այդ հնարավորությունը պետք է տրվի բոլորին։Ուստի առաջարկում եմ այդ հնարավորությունը ընձեռել նաև հանրակրթական դպրոցներում աշխատող մասնագետներին՝ հոգեբան,ուսուցչի օգնական ։Մյուս կողմից էլ ,թերևս,շատ կարևոր է կամավոր ատեստավորման առաջադրանքները կազմել ոչ միայն տվյալ մասնագետների տեսական գիտելիքները ստուգելով,այլև փորձել գործնական առաջադրանքների միջոցով ստուգել մասնագետի ճիշտ մոտեցումները ԿԱՊԿ ունեցող աշակերտի հետ աշխատելիս ,ինչու չէ նաև հետևողական լինել՝ շոշափելի արդյունքների հասնելու համար։ Համակողմանի և գրագետ լուծումների դեպքում կկարողանանք հասնել դրական արդյունքների՝ ապահովելով տարբերակված ոսուցում։ | Առաջարկվող հմտությունները կատարելագործվում են համապատասխան վերապատրաստումների և ատեստավորման շրջանակներում: | |||
| 15 | Մարյամ Միքայելյան 18.02.2025 01:34:31 | Հիանալի հնարավորություն է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար, առաջարկում եմ ուղեցույցը հրապարակել ավելի շուտ, քան նշվում է (20 օր առաջ) ,որպեսզի ծառայի իր նպատակին։ | Դիտարկումն ընդունվել է ի գիտություն, կքննարկվի: |