«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 27-րդ կետով։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 27-րդ կետի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մաս:
Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով, որոնցով կարող են սահմանվել, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, այլ պահանջներ։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն.
«2. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և լիցենզավորման կարգերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքով սահմանված գործունեության տեսակներին և հասկացություններին, ինչպես նաև սահմանել վիճակախաղերի և բուքմեյքերային գործունեութունների կազմակերպման լիցենզիաների տրման կարգերը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշումն Օրենքի պահանջներին:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշմամբ սահմանված կարգավորումները Օրենքի պահանջներին:
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
21.01.2025 - 05.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
Просмотры 1689
Принт