Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 27-րդ կետով։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված  Հավելվածի 27-րդ  կետի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մաս:

Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով, որոնցով կարող են սահմանվել, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, այլ պահանջներ։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն.

«2. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և լիցենզավորման կարգերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքով սահմանված գործունեության տեսակներին և հասկացություններին, ինչպես նաև սահմանել վիճակախաղերի և բուքմեյքերային գործունեութունների կազմակերպման լիցենզիաների տրման կարգերը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշումն Օրենքի պահանջներին:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշմամբ սահմանված կարգավորումները  Օրենքի պահանջներին:

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    21.01.2025 - 05.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1686

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: