Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2 N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև սահմանելու, ինչպես նաև տրամադրվող թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։ 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման մեջ, որի արդյունքում տրամադրվող թույլտվությունները կհաշվառվեն էլեկտրոնային մատյանում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող պարեկային ծառայությանը։ Այլևս անհրաժեշտություն չի առաջանա տրամադրված թույլտվությունը փակցնել ավտոմոբիլի խցիկի դիմապակուն։

    3․  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

  Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի  նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ կետի՝ «Համայնքային ոստիկանության աշխատանքի թվայնացում, թափանցիկ գործելաոճի ապահովում» ուղղության 7-րդ գործողությունից։

    4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի  եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

    Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

    5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

    6․Ակնկալվող արդյունքը․

    Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար, միաժամանակ թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված կհեշտացվի նաև հսկողությունը դրանց նկատմամբ։                    

 

                                                     ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

  • Обсуждалось

    17.01.2025 - 01.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2007

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: