Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____________ 2025 թվականի N _______-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

                                                                                                                      

                                                                                                            

 

 

        «Հավելված N 1

                                                                               ՀՀ կառավարության 2011 թվականի

                                                                                    հունիսի 2-ի N 787-Ն որոշման   

                                                               ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Բնակավայր

 

Տեսակ

 

Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը

 

Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը

 

Թույլտվության սկիզբը

 

Թույլտվության ավարտը

 

Փողոցներ

 

     

 

»:

 

  1. որոշմամբ սահմանված N 2-րդ հավելվածի՝

ա․ 5-րդ կետում «3» թիվը փոխարինել «7» թվով,

ա․ 8-րդ կետում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը,

բ․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,

գ․ 10-րդ կետում «և համայնքային ոստիկանությունը հետ է պահանջում թույլտվությունը» բառերը փոխարինել «ինչի վերաբերյալ նշում է կատարվում ժամանակավոր թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային մատյանում և համայնքային ոստիկանությունը նշվածի մասին տեղեկացնում է հասցեատիրոջը» բառերով,

դ․ 11-րդ կետում «և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                           Ն.Փաշինյան

 

                                  «       »_________2025թ.

                                             ք. Երևան

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.01.2025 - 01.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2010

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: