Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի նպատակն է նախատեսել դատավորին էթիկայի և կարգապահական հարցերով գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունը, բարձրացնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի ու հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, օրենքով սահմանել դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջները:

  • Обсуждалось

    08.01.2025 - 23.01.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2183

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

Հոդված 3. Օրենքի 77-րդ հոդվածում՝ 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով. «8.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Հարցաթերթիկը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին՝ Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:» ԴԻՏԱՐԿՈՒՄ 1. Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի բարեվարքության ստուգման մեխանիզմ։ Առաջարկվող կարգավորմամբ սահմանվում է հստակ ընթացակարգ և ժամկետներ՝ բարեվարքության հարցաթերթիկի ներկայացման և դրա վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1. Հաշվի առնելով, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամներն օրենքի ուժով հավասարեցված են դատավորի կարգավիճակին, և նրանց նկատմամբ տարածվում են դատավորի վարքագծի կանոնները, պարտավոր են ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչպես նաև իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են դատավորների հետ նույն իրավական հարթության վրա, անհրաժեշտ է սահմանել, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն պարտադիր պետք է լրացնի բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ։ Այս պահանջը բխում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիմնարար սկզբունքներից և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Հատկանշական է, որ մինչև բարեվարքության համընդհանուր համակարգի ներդրումը, քանի որ ներկայումս բարեվարքության ստուգման են ենթարկվում միայն նոր նշանակվող դատավորները և իրականացվում է ընթացիկ սահմանափակ բարեվարքության ստուգում, անհրաժեշտ է սահմանել, որ հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն ենթակա է պարտադիր բարեվարքության ստուգման։ Նման մոտեցումը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, կապահովի հանձնաժողովի անդամների բարեվարքության միասնական ստանդարտը, կստեղծի լրացուցիչ երաշխիքներ հանձնաժողովի անաչառ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև կնպաստի դատական համակարգի թափանցիկության ընդլայնմանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է տասնմեկ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: ԴԻՏԱՐԿՈՒՄ 2. Առաջարկվող փոփոխությամբ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմի ընդլայնումը, թեև ուղղված է ներկայացվածության շրջանակի ընդլայնմանը և որոշումների օբյեկտիվության ու անաչառության բարձրացմանը, այնուամենայնիվ պարունակում է խնդրահարույց հանգամանքներ։ Մասնավորապես, հանձնաժողովի դատավոր և ոչ դատավոր անդամների անհամաչափ բաշխվածությունը կարող է հանգեցնել որոշումների կայացման գործընթացում անհավասարակշիռ իրավիճակի առաջացման։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2. Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել հանձնաժողովի դատավոր և ոչ դատավոր անդամների հավասարակշռված ներկայացվածության սկզբունքը՝ ապահովելով քանակական համամասնություն։ Նման համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետևանքները։ Վերոնշյալի վերաբերյալ մեր կողմից նախկինում ևս արտահայտել ենք մեր դիրքորոշումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

23.01.2025

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք. 1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում. 2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:». ԴԻՏԱՐԿՈՒՄ 3. Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ առևտրային կազմակերպություններին՝ սահմանելով որոշակի պահանջներ: Այնուամենայնիվ, տվյալ փոփոխությունը պարունակում է էական խնդիրներ և ռիսկեր: «Ոչ առևտրային կազմակերպություններ» ձևակերպումը չափազանց լայն է և ներառում է նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչը կարող է հանգեցնել հասարակական կազմակերպությունների դերի նվազեցմանը և պետական ազդեցության ուժեղացմանը: Հաշվի առնելով, որ հասարակական կազմակերպությունները հանդիսանում են կարևոր կապող օղակ քաղաքացիական հասարակության և պետական ինստիտուտների միջև, նման կարգավորումը կարող է էականորեն թուլացնել հանրային վերահսկողության մեխանիզմները: Վենետիկի հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 14-ի CDL-AD(2024)031 փաստաթղթում անդրադառնալով ոչ առևտրային կազմակերպությունների և դատական համակարգի հետ փոխկապակցվածությանը, դրական է գնահատել այն հանգամանքը, որ ոչ դատավոր թեկնածուների առաջադրումը չի իրականացվում քաղաքական հաստատությունների կողմից, ինչը նպաստում է դատական համակարգի անկախության և անաչառության սկզբունքների պահպանմանը ։ Սակայն առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են ոչ առևտրային կազմակերպությունների ներգրավումը գործընթացում, հակասում են Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշմանը՝ թեկնածու առաջադրող կազմակերպության պետական կարգավիճակ ունենալով համատեքստում։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ պետական ենթակայության ներքո գտնվող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են գտնվել պետական մարմինների ազդեցության ներքո, ինչը կարող է վտանգել գնահատման գործընթացի անկողմնակալությունը և արժանահավատությունը։ Այս պարագայում կարող է խաթարվել դատական համակարգի անկախության երաշխավորման նպատակը, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը։ Խնդրահարույց է նաև այն, որ բացակայում են ոչ առևտրային կազմակերպությունների անկախության երաշխիքները, չկան շահերի բախումը կանխարգելող մեխանիզմներ։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 3. Առաջարկում ենք օրենքում հստակ սահմանել «ոչ առևտրային կազմակերպություններ» հասկացությունը՝ բացառելով պետական, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որոնց կառավարման մարմիններում առկա է պետական մարմինների գերակշռող ներկայացվածություն: Միաժամանակ, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ երաշխիքներ հասարակական կազմակերպությունների արդյունավետ մասնակցության համար և սահմանել հավասարակշռված ներկայացվածության մեխանիզմներ: Սա կնպաստի դատական համակարգի հանրային հաշվետվողականության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Առաջարկում ենք նաև օրենքում ներառվի իմպերատիվ դրույթ, համաձայն որի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի կարգավիճակում չի կարող հանդես գալ դատական համակարգի հետ փոխկապակցված անձը, իսկ թեկնածու առաջադրող կազմակերպությունները պետք է բավարարեն որոշակի չափանիշներին, այդ թվում նաև, -դատական, իրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում առնվազն 5 տարվա գործունեության փորձ, որը հաստատվում է փաստաթղթերով կամ այլ միջոցներով, -առաջադրված ոչ դատավոր անդամի թեկնածուները չպետք է առաջադրման և դրա նախորդող երկու տարիների ընթացքում ունենան փոխկապակցվածություն դատական իշխանության մարմինների հետ, այդ թվում նաև՝ լինեն դատական իշխանության կամ այդ ոլորտում գործունեություն ծավալող որևէ մարմնի (օրինակ՝ Արդարադատության ակադեմիա) աշխատող, ծառայող, փորձագետ, -ոչ դատավոր անդամների թեկնածուները, որոնց առաջադրում են իրավասու կազմակերպությունները, պետք է նախկինում ունենան հստակ համագործակցության փորձ այդ կազմակերպությունների հետ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: