Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան նոտարական ծառայությունների սակագների չափ, ինչը իր հերթին թույլ կտա բարելավել նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու գործունեության արդյունավետությունը, նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը և աշխատակիցների սոցիալական երաշխիքները:

  • Обсуждалось

    23.12.2024 - 07.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4767

Принт

Предложения

Արփինա Սիմոնյան

06.01.2025

Ներկայացված նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես հետևյալ կետում՝ «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար:» Գործող փաստաթղթում նշված է ներկայացված նախագծի վերոգրյալ բովանդակությունը առանց որևէ փոփոխության, մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող փաստաթղթով 39 նոտարական գործողության տեսակները այժմ ավելի հստակ են նշվել 49 նոտարական գործողության տեսակներով, ուստի անհրաժեշտ է ներկայացված նախագծի 42-րդ կետում «33.1-ին կետով» բառերը փոխարինել «42-րդ կետով» բառերով:

Մանյա Հակոբյան

29.12.2024

Առաջարկում եմ վերանայել գյուղատնտ sure եսական նշանակության հողամասերի օտարման գործարքների, որոնք մարզերում զգալի թիվ են կազմում, նոտարական ծառայության սակագինը։ Ներկայումս նշված գործարքների ծառայության վճարը կազմում է ընդամենը 500 (հինգ հարյուր) դրամ, որը համարժեք չէ նոտարի կատարած աշխատանքի ծավալին, ծախսերին և ստանձնած պատասխանատվությանը։

Անի Դավթյան

29.12.2024

Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում 16-րդ կետով սահմանված ծառայության սակագինը

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: