Արփինա Սիմոնյան
06.01.2025
Ներկայացված նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես հետևյալ կետում՝ «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար:» Գործող փաստաթղթում նշված է ներկայացված նախագծի վերոգրյալ բովանդակությունը առանց որևէ փոփոխության, մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող փաստաթղթով 39 նոտարական գործողության տեսակները այժմ ավելի հստակ են նշվել 49 նոտարական գործողության տեսակներով, ուստի անհրաժեշտ է ներկայացված նախագծի 42-րդ կետում «33.1-ին կետով» բառերը փոխարինել «42-րդ կետով» բառերով: