Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_________ 2018 թվականի N ___-Ն

 

 

    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

«ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում մշակել հարկային արտոնությունների փաթեթ` սույն ծրագրով նախատեսված մասնակիցների համար:
  3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ օժանդակել ծրագրի իրականացման աշխատանքներին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։

 

  • Обсуждалось

    17.03.2018 - 06.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12951

Принт

Предложения

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են արժեքավոր գործիք լինել հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Աջակցող տեխնոլոգիաները կարող են բարելավել կրթության մատչելիության մակարդակը, սովորողների կյանքի որակը, կրճատել սոցիալական բացառումը՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ունենալով դրական տնտեսական ազդեցություն։ Ընձեռված հնարավորությունների դեպքում անվիճելի է դառնում հաշմանդամություն ունեցող սովորողների սոցիալ-մշակութային և տնտեսական կենսունակությունը հասարակական կյանքում։»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Մարտահրավեր է նաև հաշմանդամություն ունեցող սովորողների համար ՏՀՏ մատչելիության ապահովումը։ Առկա կրթական ռեսուրսները, այդ թվում՝ կայքերը և թվանշային գրականությունը շարունակում են անմատչելի մնալ տարբեր դժվարություններ ունեցող սովորողների համար, իսկ ՏՀՏ ոլորտը պատշաճ ուշադրություն չի դարձնում նոր տեխնոլոգիական լուծումների մշակմանը։ Խնդրահարույց է նաև զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում, քանի որ դրանց մեծ մասը կիրառելի չէ հայերենի դեպքում։»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 5-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «աջակցող տեխնոլոգիաները, որը սահմանվում է որպես ցանկացած ապրանք, գործիք, սարքավորում կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված է կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։»։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: