Добавить в избранное

Проект принят

«Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի հունվարի 8-ին ուժի մեջ է մտել ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Վերոշարադրյալը վկայում է «Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի ընդունման անհրաժեշտության մասին:

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմնելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

  • Ծառայության կողմից Կոմիտեին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու ժամկետը.
  • տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը.
  • տեղեկատվության տրամադրման եղանակը:

 

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.2-րդ հոդվածի 6-րդ մասի կիրարկումը:

  • Обсуждалось

    16.03.2018 - 31.03.2018

  • Тип

    Приказ решение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7306

Принт