Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։

Սույն նորմերի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։

  • Обсуждалось

    04.12.2024 - 19.12.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2094

Принт

Предложения

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Վերնագրում և 1.1 կետում փաստաթուղթը ներկայացված է որպես շինարարական նորմ, իսկ հրամանի մեջ նույն փաստաթուղթը ձևակերպված է որպես կանոնների հավաքածու: Սա իմ կարծիքով նույնպես հակասություն է առաջացնում իրավական տեսանկյունից, քանի որ վերը նշված ՀՀՇՆ-ում այս 2 հասկացությունները ունեն տարբեր իրավական ուժ:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Աղյուսակ 3-ում, համառոտագրում նշված հետևյալ նախադասությունը՝ «Գործընթաց, որում մասնագիտացված բախումների հայտնաբերման ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:» կարծում եմ պետք է ձևակերպել հետևյալ կերպ՝ «Գործընթաց, որում բախումների հայտնաբերման մասնագիտացված ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:»

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: