Հիշել նախագիծը

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։

Սույն նորմերի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 542

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ այս կանոնների ժողովածուն դեռևս կարիք է զգում հավելյալ քննարկման: Այն ինչ ձեռնարկել էք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Կետ 5.4.4-ում հետևյալ նախադասության հետ համամիտ չեմ՝ «Այդ նպատակներով LOD-ին ներկայացվող պահանջների որոշումը կատարվում է հակառակ հերթականությամբ․ սկսած օբյեկտը շահագործման հանձնելուց մինչև ներդրումների հիմնավորումը՝ ղեկավարվելով ՆՇՆ-ի համապատասխան փուլի ՏՄ-ի արդյունքներին ներկայացվող պահանջներով։» Քանի որ տեղեկատվական մոդելը ինքնըստինքյան իրենից ներկայացնում է դինամիկ էլեմենտ, որը կարող է փոփոխվել ցանկացած կառույցի կյանքի ցիկլի ընթացքում, ապա LOD-ների սահմանումները հաշվի առնելիս պետք է առաջնորդվել. 1. Տվյալ փուլում նախագծային նորմատիվ պահանջներով 2. Պատվիրատուի կողմից տվյալ փուլի համար տեղեկատվական մոդելների նկատմամբ սահմանված պահանջներով Հիմք ընդունելով վերը նշվածը՝ LOD-ին ներկայացվող պահանջների որոշումը ճիշտ կլինի իրականացնել ըստ ՆՇՆ-ի համապատասխան փուլերի ճիշտ հաջորդականության:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Կետ 5.4.3-ում հղում է տրված ՀՀՇՆ_____«Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում․ Oբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում» փաստաթղթին։ Սակայն ձեր այս կանոնների հավաքածուի աղյուսակ 4-ում նշված է LOD 200, LOD 300 և այլն, իսկ հղում տրված փաստաթղթում չկա ոչ մի նման սահմանում: Խորհուրդ կտամ, հիմնվելով միջազգային փորձի վրա, LOD-ի սահմանումների համար օգտագործել «BIM Forum»-ի կողմից թողարկվող «Level of Development – LOD Specification» պարբերականը: Այս պարբերականում հստակ ձևակերպված են տեղեկատվական մոդելում առկա էլեմենտների LOD-ների նկարագրությունները:

Տեսնել ավելին