Добавить в избранное

В стадии разработки

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՀՀ տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնց կարգավորվելու անհրաժեշտություն կա:

  • Обсуждалось

    01.03.2018 - 18.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1478

Принт

Предложения

ara abrahamyan

17.03.2018

Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Որերորդ անգամ նույն անմիտ պահանջն է կրկնվում:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ ի՞նչն է ապահովագրվելու, ինչպե՞ս է գնահատվելու, ո՞վ է գնահատելու, արդյո՞ք կան նվազագույն հարցերի պատասխանները, թե տնտեսվարող սուբյեկտները ուղղակի մեծ ծախսերի պատրաստվեն փորձաքննության իրականացման արժեքի փոփոխությամբ՝ մենաշնորհով պայմանավորված և ըստ ներկայացված տրամաբանության՝ չհատուցվող ապահովագրման ավելացմամբ:

ara abrahamyan

17.03.2018

Հոդված 15. 1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Բացակայում է Ժամկետի և պահանջի խելամտությունը: Ո՞վ է հաստատել փորձագետին ներկայացվող պահանջները, գիտելիքների բազան, գնահատման համակարգը, թե այդ ամենը իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի քմահաճույքով՝ զուտ շուկայում գերակա դիրք զբաղեցնելու և իր ցանկությամբ գնային քաղաքականություն վարելու նպատակով:

Узнать больше