Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 29-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակեր­պության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում կառուցապատողի կողմից անհատական բնակելի տների կառուցապատման նպատակով ձեռք բերված թվով 232 անշարժ գույքերը՝ կատարված բարելավումներով հանդերձ, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո, դրանց նկատմամբ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) իրավունքների պետական գրանցումն ապահովելու նպատակով ամրացնել՝

1) թվով 198 անշարժ գույքերը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխա­տակազմ պետա­կան կառավարչական հիմնարկին՝ համաձայն N1 հավելվածի,

2) թվով 34 անշարժ գույքերը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխա­տակազմ պետա­կան կառավարչական հիմնարկին՝ համաձայն N2 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել սույն որոշման N1 և N2 հավելվածներում նշված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, կատարել հանձնում-ընդունում, հանձնման-ընդունման արձանագրությունների օրինակները և ամփոփ տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետի համաձայն կնքված պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հետ իրականացնել սույն որոշման N1 և N2 հավելվածներում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը.

4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հետ սույն որոշման N1 և N2 հավելվածներում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկելուց հետո, եռամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև այդ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի վերաբերյալ:

  1. Սահմանել, որ.

1) ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական տուրքի գծով փոխանցված և չօգտագործված 23,360.0 հազ. դրամը՝ ծրագրի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ծառայության և գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարների կատարմանն ուղղելու նպատակով, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին,

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կնքվող առուվաճառքի պայմանագրերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N733-Ն որոշման համաձայն՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված միջոցների հաշվին,

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքված անշարժ գույքերի առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցների հաշվին,

4) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը կատարվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին,

5) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի արժեքի հաշվարկն         իրա­կանացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հիմք ընդունելով շինության ավարտվածության աստիճանը` տոկոսային արտահայտությամբ:

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակեր­պության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված կանխավճարից՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա, հաշվանցել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անշարժ գույքերի արժեքները:
  2.      Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կնքվող առուվաճառքի պայմանագրերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,644.0 հազ. դրամ, այդ թվում՝

ա) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 990.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

բ) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար`   654.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 238.0 հազ. դրամ, այդ թվում՝

ա) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 170.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

բ) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 68.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

  1. Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաս­տանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապա­հովող միջո­ցառումների մասին» N1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կա­տարել փոփո­խություններ և լրացումներ ` համաձայն N 3 և 4 հավել­վածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    27.02.2018 - 20.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7790

Принт

Предложения

Արտուր Հարությունյան

28.02.2018

Առաջարկություն ներկայացնողանձ` ՀՀ քաղաքացի Արտուր Հարությունյան. Նախագծի 4-րդ կետով սահմանվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո կնքվող գործարքները պետք է կատարվի գույքի նախկին սեփականատերերի հաշվին: Գտնում եմ, որ որևէ հիմնավորում և փաստարկ չկա նման իրավական ակտ ընդունելու համար: Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել, որ այդ բոլոր անձիք հանդիսանում են նախկինում Պետության հետ կնքած պայմանագրերի կողմեր, ովքեր կրել են և շարունակում են կրել վնասներ: Ստացվում է, որ հիմա էլ առաջարկում ենք գույքի հետ վերադաձնելու գործարքների արժեքները վճարեն նախկին սեփականատերերը, ովքեր որևէ մեղավորություն չունեն գործարքի (այդ թվում պետական ծրագրի) տապալման համար. Փոխանակ քննարկման առարկա դարձվի այդ անձանց կրած նյութական և ոչ նյութական վնասների վերակնգնման շուրջ քննարկում կազմակերպելու հարցը: Նշված նորմը չի նախատեսում հարցի լուծում այն դեպքում, երբ, օրինակ, գործարքը մինչև 2018 թվականի դեկտմեբերի 20-ը չի կնքվել նախկին սեփականատերերի կամքից անկախ` հարգելի պատճառներով (դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, մարզպետարանը չի ծանուցել գործարքի կնքման անհրաժեշտության, այդ թվում ժամկետների և գործարքի կնքման օրվա մասին կամ նախկին սեփականատերերից որևէ մեկը մահացել է, որի ժառանգությունը օբյեկտիվ պատճառով դեռևս որևէ մեկը չի ընդունել կամ չի հասցրել ընդունել, գաղտնիք չէ, որ երկու մարզերում էլ ընտանիքին պահելու և աշխատանք գտնելու համար նույն ընտանիքների անդամները մեկնում են արտագնա աշխատանքի և կարող են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում չգտնվել, փաստորեն` հիմա էլ ստիպում ենք այդ ընտանիքիների կատարել լրացուցիչ ծախսեր. այլ երկրում կատարել նոտարական լիազորագրերի վավերացումներ և դրանով պայմանավորված լրացուցիչ ծախսեր և դժվարույթուներ ենք ստեղծում այդ նույն տուժած ընտանիքների համար): Գտնում եմ, որ անհրաժեշտ է վերանայել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20 սահմանված ժամկետը և այդ ժամկետից հետո վճարման պարտականությունը նախկին սեփականատերերի վրա դնելու բեռը: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում գործարքի և պետական գրանցման գումարները պետք է կատարվի պետական միջոցների հաշվին: Առաջարկում եմ. Նախագծի 4-րդ կետից հանել <<իսկ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին>> նախադասությունը: Հաջորդը. Կայքում չի տեղադրվել որոշման մաս կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածները, որոնք նույնպես հանդիսանում են նորմատիվ իրավական ակտեր և դրանք ևս ենթակա են հրապարկաման ու հանրային քննարկման. Առաջարկում եմ սեղմ ժամկետում հրապարակել նախագծի հավելվածները.

Узнать больше