Добавить в избранное

Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 04.03.2018 19:37:47 Դիտարկումներ և առաջարկություններ <<Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու եվ լիազոր մարմին ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Որոշման նախագծի մշակման հարգելի հեղինակներ, ներկայացնում եմ երկու՝ ընդհանրական և մասնակի առաջարկություններ, որոնք ընդհանուր առմամբ ամփոփում են իմ դիտարկումներն ու վերաբերմունքը ձեր կողմից ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ: 1. Ընդհանրական Հաշվի առնելով, որ ներկայացված որոշման նախագիծը և նրա մաս հանդիսացող հավելվածները ընդհանուր առմամբ հեռու են կենսաբանական վտանգների կառավարման կայուն համակարգ ստեղծելու և գործարկելու ընդհանրական կարողությունից, ապա առաջարկում եմ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել միայն <<Կենսաբանական վտանգների կառավարման միասնական համակարգ ստեղծելու մասին>> որոշման նախագիծ, համաձայն որի կձևավորվի ներկայացուցչական աշխատանքային խումբ: Աշխատանքային Խումբը լիազորված կլինի մշակել և համապատասխան հաստատման ներկայացնել համակարգի կառուցվածքը, բովանդակությունը, ենթակայությունը, ֆինանսավորման աղբյուրը, ներառված սուբյեկտների լիազորությունների շրջանակները և այլ անհրաժեշտություններ համակարգի բնականոն և կայուն գործունեությունը ապահովելու նպատակով: Եթե առաջին /ընդհանրական/ առաջարկը ինչ-ինչ պատճառներով անհնար է ընդունել, ապա ներկայացված որոշման նախագիծը մինչ հաստատման ներկայացնելն առաջարկում եմ վերախմբագրել հաշվի առնելով ստորև բերված մասնակի բնույթ կրող առաջարկությունները: 2. Մասնակի Առաջարկություններս ու դիտարկումներս ներկայացնում եմ ըստ որոշման նախագծի մաս հանդիսացող յուրաքանչյուր մասնակի փաստաթղթի վերաբերյալ: 2.1. <<Որոշում>> փաստաթղթում. ա/ 1 կետում …<<սպառնալիքների և ռիսկերի առկայության պայմաններում>>… պարբերությունը վերախմբագրել, հաշվի առնելով, որ կառավարումը չի ենթադրում միայն առկայության պայմաններ, բ/ 4-րդ կետում. հանել ՀՀ առողջապահության նախարարությանը Լիազոր Մարմնի կարգավիճակ շնորհելու դրույթը, քանի որ դա ամբողջապես հակասում է ներկայացված փաստաթղթի գաղափարին և բովանդակությանը: Այստեղ կամ չպետք է լինեն Լիազոր մարմիններ, կամ Լիազոր մարմին կարող է հանդիսանալ Մշտական գորշող հանձնաժողովը, կամ մեկ այլ լիազորություններով օժտված մարմին: Կենսաբանական վտանգների կառավարումը մի քանի գերատեսչությունների լիազորություններին առնչվող գործառույթ է, սա պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում նախագծի առաջարկի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ կազմակերպչական շահը գերակայում է նպատակին: գ/ 5-րդ կետը անհասկանալի է, քանի որ իրավասությունների սահմաններից դուրս չի կարող գործառույթ նախատեսվել, առավել ևս իրականացվել: 2.2. <<Հիմնավորում>> փաստաթղթում.  1. կետ. <<Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը /նպատակը/>> պարբերությունն ամբողջապես ենթակա է վերախմբագրման, քանի որ ներկայացված անհրաժեշտությունները ուղակիորեն կապված չեն մեր երկրի իրականության հետ, չեն արտացոլում այն անհրաժեշտությունները, որոնք հանդիսացել են այս որոշման նախագիծն ընդունելուն,  2. կետով ձևակերպված <<Ընթացիկ իրավիճակը և խնդիրները>> չեն համապատասխանում վերնագրին: Ներկայացված չէ առկա իրավիճակը, առավել ևս ձևակերպված չեն խնդիրները: Չկան հստակ գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ և չեն առաջարկվում այդ իրավիճակը փոխելու լուծումները,  <<Կարգավորման նպատակը և բնույթը>> պարբերությունը, որը ներկայացված է 3-րդ կետով ենթակա է վերախմբագրման, քանի որ <<...ձևավորելը...>> նպատակ չի կարող լինել,  5-րդ կետով սահմանված <<Ակնկալվող արդյունքները>> վերախմբագրելու անհրաժեշտություն ունի, ներկայացված տեքստը շարադրված չէ, որպես արդյունք: 2.3. Հավելված 2 <<Ծրագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման>> Այս հավելվածում ներկայացված են առավելապես հավելյալ ուշադրության արժանացած իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ: Այնինչ առաջարկում եմ ներակայացնել ծրագրային քայլեր, որոնք կապահովեն համակարգի ստեղծումը և կայուն զարգացումը: Այս տեսանկյունից ներկայացված հավելվածը ենթակա է վերանայման և համապատասխանեցմանը վերնագրին: 2.4. Հավելված 1 << Նկարագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի>> ա/ <<I. Ներածություն>> պարբերության մեջ ներկայացված չեն մեր երկիրը բնութագրող տեղեկություններ, իրավիճակներ, փաստեր: Առավելապես խոսվում է միջազգային հարթությունում կատարվող գործընթացների մասին և չի կապվում մեր իրականության հետ, բ/ <<II. Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության ապահովման գործընթացի ներկա վիճակը>> մեկնաբանող պարբերությունում առաջարկում եմ ներկայացնել ներկա համակարգի թույլ կողմերը, հաշվի առնելով ուղղահայաց և հորիզոնական համագործակցության հարթություններում: Առավել մանրամասն նշել թիրախները, որպեսզի պարզ լինի, թե ինչ խնդիրներ է լուծում ներկայացվող առաջարկը, գ/ <<III. Կիրառվող հասկացություններ և սահմանումներ>> պարբերությունում և ընդհանրապես նախագծում ներկայացված չէ, թե ինչպես ենք բանաձևում կենսաբանական վտանգ եզրույթը,  11 կետով նախատեսված կենսաբանական նյութը մեկնաբանված է վարակիչ հիվանդությունների ախտածիններ, կենսաբանական ծագում ունեցող թույներ ձևակերպմամբ: Իսկ ինչպե՞ս ենք գնահատում ոչ վարակիչները, կամ բոլոր վարակիչներն են արյո՞ք համարվում կենսաբանական նյութ, թե այստեղ ևս անհրաժեշտ են հստակեցումներ մտցնել,  12 կետում ներկայացված կենսաապահովում տերմինը տեքստում ներկայացված է որպես կենսաանվտանգությանը համարժեք, արդյո՞ք դա այդպես է, և արդյո՞ք խոսքը վերաբերվում է միայն կանխարգելմանը,  14 կետում խոսվում է <<հսկողական ցանկի>> մասին և պարզաբանված չէ. թե ո՞վ է սահմանում ցանկը և ինչ ընթացակարգով, ին՞չ ազդեցություն ունի նա այս գործընթացում և այլն,  15 կետում ստուգաբանված է <<Հսկողական ցանկը>>, որի <<...պաշտպանված վայրերում...>> բառերից հետո ներկայացված միտքը մասամբ անհասկանալի է,  16 կետում ներկայացված <<Առաքման համակարգեր>> եզրույթը լրացուցիչ մեկնաբանելու կարիք ունի, դ/ <<IV. Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի նկարագիրը>> պարբերության 1 կետում խոսվում է ...նոր տիպի կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման մասին, իսկ որո՞նք են ոչ նոր տիպերը, և ինչ՞ու միայն հայտնաբերման,  նույն 1-5 կետերով սահմանված են համակարգի միջոցառումները, որոնք սահմանափակ են և ամբողջական ընդգրկված չեն, այսինքն միայն այս գործառույթների իրականացումը բավարար չէ կայուն և գործուն կենսաանվտանգության համակարգ ունենալու տեսանկյունից,  24 կետով նախատեսված հանակարգի մասնակիցների թվագրումը, առանց նրանց համագործակցության ձևերն ու մեթոդները նշելու, դառնում է անիմաստ: Նաև պետք է հաշվի առնել, որ տնտեսական հարաբերություններին զուգընթաց կարող են ձևավորվել նոր կառույցներ,  25 կետը շատ ընդհանրական է, ուղղակի կապ չունի առաջարկի հետ, ուստի նրա ներկայությունը այս հավելվածում համարում եմ ավելորդ: ե/ <<V. Կենսաանվտանգության համակարգի կառուցվածքը>> 1 կետում ...հանձնաժողով.. բառի սկզբում ավելացնել <<մշտական գորրծող>> բառերը, և արդյո՞ք նա պիտի լինի խորհրդատվական մակարդակում,  2-րդ ենթակետում- ովքե՞ր են ազգային ասոցիացիաները,  3-րդ ենթակետի տրամաբանությունը անհասկանալի է,  4-րդ ենթակետը ամբողջապես կապ չունի ներկայացված վերնագրի հետ, ուստի առաջարկում եմ վերանայել նրա այստեղ լինելու անհրաժեշտությունը,  5-րդ ենթակետը խոսում է համակարգի մասին, որը ստուգաբանաված չէ և անհասկանալի է թե ի՞նչ է դա,  6-րդ ենթակետը ամբողջապես առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ դրանք գրեթե վերաբերվում են մեկ գերատեսչության գործառույթներին, որոնք կարող են սահմանվել օրինակ՝ նախարարի հրամաններով կամ այլ իրավական ակտերով,  7-րդ ենթակետի բովանդակությունը չի վերաբերում համակարգի կառուցվածքին, անհասկանելի է նրա անհրաժեշտությունը,  7-րդ ենթակետի ժե-ն առաջարկում եմ վերախմբագրել, քանզի ներկայացված միտքն անհասկանալի է,  նույն պարբերության իը-ն, ին՞չ օգնության մասին է խոսքը, ին՞չ կապ ունի այն կառուցվածքի հետ,  8-րդ ենթակետի տեքստի սահմանները սահմանում է համապատասխան բնագավառի Լիազոր մարմինը, ուստի արդարացված չէ հավելվածում նրա գոյությունը: զ/ <<Համակարգի ներդրման հարցով պետական կառավարման լիազոր մարմնի լիազորություններն ու գործառույթները>> բաժնում ներկայացված բովանդակությունը առաջարկում է համակարգողի գործառույթներ, այնինչ գրեթե բոլոր ենթակետերում վերազանցված են այդ լիազորությունները: Ամփոփում Քննարկման ներկայացված որոշման նախագծի ընդունումը շատ կարևոր է մեր երկրի կայուն զարգացման համար, ուստի նրա շուտափույթ ընդունումը հրատապ է, բայց ոչ որակի հաշվին: Ներկայացված նախագիծը հեռու է այս կարևորագույն խնդիրը լուծելու հնարավորությունից: Համակարգաստեղծ գործընթացի տեսանկյունից դիտարկելով հանգում ենք այն փաստին, որ առաջարկված նախագծում ներկայացված չէ նպատակը, խնդիրները, թիրախները, առաջարկվող լուծումները, համակարգի կառուցվածքը, համակեցության ձևերն ու մեթոդները և այլ անհրաժեշտ նախադրյալները: Ուստի առաջարկում եմ առաջնորդվել <<Ընդհանրական>> վերնագրված առաջարկության տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծել մշտական գործող հանձնաժողով, որին վերապահել կենսաանվտանգության կայուն համակարգ ստեղծելու կառուցվածքային և բովանդակային լիազորություններ: Թաթուլ Ստեփանյան Հեռ. 093191319