Добавить в избранное

Проект принят

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 09.02.2018 16:50:11 Առաջարկում եմ հիմնավորման մեջ մանրամասն դրույթներ նախատեսել ընկերության ակտիվների և հատկապես պարտավորությունների մասին: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ ընկերությունն ունի ավելի մեծ պարտավորություններ, քան նշված տարածքը պետությանն անցնելուց հետո ընկերության մնացած ակտիվներն են, ապա ի հայտ կգան կանխամտածված սնանկության հատկանիշներ: «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման համար հիմք է հանդիսացել ընկերության կողմից ներկայացված հաշվարկը, որտեղ հաշվի են առնվել ինչպես ընկերության 01.02.2018թ. դրությամբ պարտավորությունները, այնպես էլ մինչև լուծարման ավարտն առաջացող պարտավորությունները, այդ թվում գործարքից առաջացող հարկային պարտավորությունները: Հիմնավորման մեջ ավելացվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկը:
2 Թամազ Սահակյան 23.02.2018 16:14:43 Համաձայն նախագծի 1-ին կետի Ընդունելությունների տուն ընկերության գնահատված արժեքը կազմել է 6.8 մլրդ ՀՀ դրամ, սակայն առաջարկվում է ընկերության գույքի մի մասը (հավելվածում նշվածը) օտարել 66.8 մլն դրամով ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ԿԱ վարչությանը: Հայտնի է, որվյալ ընկերությունը համարվել է մասնավորեցման (ՀՀ օրենքով հաստատված) / պետական գույքի կառավարման ծրագրի (ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված ) օբյեկտ, այսինքն տվյալ ընկերությունը, որպես գույքային միավոր, կարող էր օտարվել ցանկացած ներդրողի՝ ապահովելով պետական բյուջեի զգալի դրամական ներհոսք, այնուհետև նաև՝ ներդրումներ, ինչը ներկայիս կառավարության հիմնական թիրախն է և հիմնական քննադատության առարկան: ՈՒստի անհրաժեշտ է մինչև տվյալ որոշման ընդունումը հիմնավորել թե ինչու է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պետությանը, հասկանանք նաև՝ Հայաստանի քաղաքացիներին, հասցնում առնվազն 6.7 միլիարդ ՀՀ դրամի վնաս (գույքի գնահատված արժեքի և գույքի օտարման արժեքի տարբերության չափով): Հայաստանի Հանրապետությունը «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ից ձեռք է բերելու վերջինիս սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ մասնակի հատուցմամբ, որի արդյունքում նշված անշարժ գույքը դառնալու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, հետևաբար՝ պետությանը կամ ՀՀ քաղաքացիներին վնաս հասցնելու մասին որևէ խոսք լինել չի կարող:
3 Թամազ Սահակյան 23.02.2018 16:33:57 Համաձայն որոշման նախագծի ընկերության գործունեությունն է միջոցառումների կազմակերպումը, հյուրանոցային ծառայությունների մատուցումը: Սակայն նշվում է ընկերության տարեց-տարի վնասաբերության մասին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ընկերությանը տրամադրվող հատուցումների մասին: Հյուրանոցային ծառայությունները ՀՀ-ում ամենաշահութաբերներից մեկն են, իսկ ցանկացած տիպի միջոցառումներ Երևան քաղաքի կենտրոնում կազպակերպելու համար ցանկացողները բազմաթիվ են: Հարց է առաջանում. ինչու է վարչությունը թույլ տվել իր կողմից տնօրինվող բաժնետոմսերով ընկերության վնասաբեր գործունեությունը շարունակաբար, ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ընկերության գործունեությունը բարելավելու համար, և ինչու չի կատարվել ՀՀ վարչապետի (մասնավորապես՝ 2017թ-ի մայիս ամսին հնչեցվածը) բոլոր վնասով աշխատող պետական ընկերությունների տնօրեններին խիստ պատասխանատվության կանչելու (առնվազն աշխատանքից ազատելու) ուղղակի հանձնարարականը: «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն տարիներ շարունակ իրականացրել է բարձրաստիճան և պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն և միջոցառումների անցկացում: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից: Ընկերության գործունեությունը բարելավելու նպատակով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է իրենց կողմից անցկացվելիք միջոցառումների համար որպես նախընտրելի տարբերակ դիտարկել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, սակայն հանրապետական գործադիր թվով 23 մարմինների կողմից 2017 թվականի ընթացքում հիմնականում նախատեսված չեն եղել միջոցառումների անցկացում: Հայաստանի Հանրապետությունը հադիսանալով ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր ընտրել է գույքի արդյունավետ տնօրինման սույն նախագծով նշված տարբերակը: