Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված առանձին ծառայությունների տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում վերանայել կամ լրացնել շահերի բախման վերաբերյալ առկա կառուցակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին։

Բացի այդ, առաջարկվում է որպես պարտականություն սահմանել Օրենքի 33-րդ հոդվածով սահմանված վարքագծային դրսևորումներին հետևելը, իսկ նշյալ պահանջին չհետևելը սահմանել որպես կարգապահական պատասխանատվության հիմք:

  • Обсуждалось

    03.05.2024 - 18.05.2024

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3667

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում, այն է «7) զերծ մնալ Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացումից, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն» կատարված փոփոխությունը չի բնութագրում դատավորի շահերի բախման սահմանումը։ Նշված փոփոխությունը ընդամենը խմբագրում է դատավորի պաշտոնեական պարտականությունները կատարմանը վերաբերելի շահերի բախման իրավիճակը բնութագրող վարքագծի կանոնը։ 2022 թվականի դեկտեմբերին հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սկզբունքորեն վերանայվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման սահմանումը։ Մինչդեռ, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ոչ մի նշում կամ հղում չի պարունակում շահերի բախման նոր սահմանման մասով։ Միաժամանակ, կատարված օրենսդրական փոփոխությունը իր բովանդակությամբ, ըստ էության, չի փոխում կամ ծածկում դատավորի կողմից շահերի բախման Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակները, քանի որ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 1-ին մասում տրված է շահերի բախման ընդհանրական սահմանումը, որը ուղղակիորեն չի բնութագրում կոնկրետ իրավիճակներ։ Դատավորի համար կոնկրետ իրավիճակների նկարագրությունը պայմանավորված է դատական գործընթացում նրա կողմից իրականացվող գործառույթներով, որի ընթացքում էլ դատավորը պետք է դրսևորի անաչառություն և օբյեկտիվություն, որպեսզի իր մասնավոր շահերը չազդեն կամ չկարողանան ազդել նրա պաշտոնեական պարտականությունների կատարման վրա։ Ինչ վերաբերում է, դատավորների մասով, շահերի բախման իրավիճակների համար փոխկապակցվածության հանգամանքներին, ապա դրանք ամբողջովին համահունչ են հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ի 11-րդ մասում սահմանված պաշտոնատար անձի մասնավոր շահերը բնութագրող փոխկապակցված անձանց շրջանակի հետ։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 71-ի վերնագրում կատարել փոփոխություն՝ այն լրացնելով «դատավորի շահերի բախումը և» բառերով, որի 1-ին մասը լրացնել և խմբագրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

2. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 1-ի՝ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, կատարված փոփոխությունը, իր բովանդակությամբ չի տալիս պատգամավորի շահերի բախման սահմանումը։ Այն ավելի շուտ իրենից ներկայացնում է պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակներից զերծ մնալու վարքագծի կանոն կամ շահերի բախման իրավիճակից խուսափելու գործիքակազմ։Շահերի բախման իրավիճակներից պատգամավորի խուսափելու գործիքակազմերը շարադրված են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 3-րդ և 4-րդ մասերում։ Նկատի ունենալով, որ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 33-ը ընդհանրապես չի կանոնակարգում պատգամավորների շահերի բախման իրավիճակները, հետևաբար օրենսդրական փոփոխությամբ բացակայում է նաև պատգամավորի շահերի բախման իրավիճակներում, վերջինիս կողմից ներկայացված բանավոր կամ գրավոր հայտարարության վերաբերյալ եզրակացություն տալու մասով օրենսդրական կարգավորումը։ Շահերի բախման իրավիճակների վերաբերյալ պատգամավորների գրավոր կամ բանավոր հայտարարությունների մասով եզրակացությունների տրամադրման գործառույթը պետք է իրականացնի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությունը չի անդրադարձել ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին ՀՀ օրենքին, որով սահմանված չեն ընդհանրապես ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների բարեվարքությանը ներկայացվող պահանջները, այդ թվում շահերի բախման կարգավորումները։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պատգամավորի շահերի բախումն իրավիճակ է, երբ պատգամավորի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Պատգամավորի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն` իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսավարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար»: • «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 5-րդ մասի 2)-րդ կետը լրացնել «ինչպես նաև պատգամավորի քաղաքական հարաբերություններից, որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերություններով» բառերով։ • «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսել լրացումներ ու փոփոխություններ պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակներում գրավոր կամ բանավոր հայտարարությունների, ինչպես նաև պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակում պարզաբանումների ու եզրակացության ներկայացման լիազորության վերաբերյալ։ • «Աժ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսել լրացումներ ու փոփոխություններ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների շահերի բախման ու ընդհանրապես բարեվարքության ինստիտուտի ներդրման ուղղությամբ։ [2]Աժ աշխատակազմում պետական ծառայության մասին ՀՀ օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid=165102

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

17.05.2024

3. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում «շահերի բախում» եզրույթի վերաշարադրումը «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակների» բառերով փոփոխություններն իրենց բովանդակությամբ ոչ մի նոր արժեք կամ կարգավորում չեն ապահովում։ Ավելին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «Քաղաքացիական ծառայողների հիմնական իրավունքների և պարտականությունների, սոցիալական երաշխիքների, բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քաղաքացիական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման մասին օրենքի նախագծից հանել շահերի բախման վերաբերյալ առաջարկվող բոլոր փոփոխությունները և վերադառնալ օրենքի նախկին շարադրանքին։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: