Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց համար արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների փոխանցման կամ օգտագործման բացառմանը։

Ներկայումս արգելված իրերի փոխանցման համար սահմանված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից դրանք պահելը և օգտագործելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, որոնք, ըստ էության, բավարար միջոցներ չեն, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները։

Այսպիսով, Համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2021 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում  հայտնաբերվել և վերցվել են արգելված իր հանդիսացող թվով 1641 բջջային հեռախոսներ և 96 ինտերնետ հասանելիություն ապահովող սարքավորումներ, 2022 թվականի ընթացքում՝ 1399 բջջային հեռախոսներ և 104 ինտերնետ հասանելիություն ապահովող սարքավորումներ, 2023 թվականի ընթացքում՝ 1496 բջջային հեռախոսներ և 116 ինտերնետ հասանելիություն ապահովող սարքավորումներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ շատ դեպքերում վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված անձինք կրկին կատարել են նույն արարքները։ Որոշ դեպքերում, նույնիսկ, երբ համապատասխան վարույթների ավարտից հետո կապի միջոցները հանձնվել են դրանք փոխանցած անձանց կամ համպատասխան դիմումի հիման վրա՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին, ապա այդ նույն կապի միջոցները որոշ ժամանակ անց կրկին փոխանցվել կամ փորձ է արվել փոխանցել անազատության մեջ պահվող անձանց։

Օրինակ՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պահվող անձանց մոտից 2022-2023 թվականների ընթացքում հայտնաբերված արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսները, բաժանորդային քարտերը, ինտերնետ հասանելիություն ապահովող սարքերը և դրանց առնչվող մյուս առարկաները, պահվող անձի դիմումի հիման վրա հանձնվել են դիմումում նշված անձանց, սակայն դրանցից որոշ մասը՝ շուրջ 15 դեպքում, կրկին ներթափանցել են քրեակատարողական հիմնարկ և հայտնաբերվել են քրեակատարողական ծառայողների կողմից՝ նույն կամ այլ պահվող անձանց մոտ:

Դրանով է պայմանավորված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կապի միջոցների փոխանցման համար պատասխանատվության բացառելը, և դրանց փոխանցման համար քրեական օրենսգրքում պատասխանատվության սահմանելը։ Պատճառը կայանում է նաև նրանում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ կապի միջոցներով և մասնավորապես բջջային հեռախոսների օգտագործմամբ անազատության մեջ պահվող անձինք կատարում եմ նոր հանցագործություններ և նպաստում են քրեական ենթամշակույթի տարածմանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ որոշ դեպքերում կապի միջոցներն ապօրինի փոխանցվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներկայացուցիչների կամ բժշկական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից, հետևաբար նպատակահարմար է սահամանել նաև հոդվածի որակյալ մաս այն անձանց համար, ովքեր իրենց ծառայողական կամ աշխատանքային գործունեության բերումով հանրավորություն ունեն շփվել անազատության մեջ գտնվող անձանց հետ։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 Նախագծերով առաջարկվող լրացումներով նախադրյալներ կստեղծվեն քրեակատարողական հիմնարկներում բարձրացնել արգելված կապի միջոցների փոխանցման, օգտագործման դեմ պայքարի արդյունավետությունը։ Առաջարկվող լրացումները կունենան էական զսպող դեր՝ ներկայումս սահմանված վարչական և կարգապահական պատասխանատվության փոխարեն։

 

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվողարդյունքը.

Նախագծերի ընդունմամբ էականորեն կկրճատվեն կապի համապատասխան միջոցների փոխանցման և օգտագործման դեպքերը կալանավորվածներին պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա.

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

 

  • Обсуждалось

    09.04.2024 - 24.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1658

Принт

Предложения

Grigor Minasyan

10.04.2024

արարքի հանրային վտանգավորությունն այնքան բարձր չէ, որ դասվի հանցանքների շարքին: Դրա փոխարեն կարելի է շլացուցիչներ տեղադրել: Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսվում նաև օգտագործելու համար, ինչը հնարավոր չի լինելու պարզել: Վերծանումների զննություն պետք է լինելու կատարել, ինչը ևս չի երաշխավորելու արարքի բացահայտումը: Նմանատիպ արարքներն առավելագույնը պետք է դիտարկել զանցանքի տեսանկյունից, ինչն էլ կատարված է: Առավելագույնը կարելի է թողնել պաշտոնատար անձանց կողմից արգելված առարկաներ փոխանցելը, սակայն դա էլ կարելի է տեղավորել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմի ներքո, հետևաբար առանձին հոդված ներառելն անիմաստ է

Հրանտ Գաբրիելյան

10.04.2024

Բջջային հեռախոսը չի հանդիսանում այնպիսի արգելված սարք, որի փոխանցումը քրեակատարողական հիմնարկում պահվող անձին կամ այդ անձի կողմից ձերք բերումը կարող է հանդիսանալ քրեական արարք։ Անհիմն և ավելորդ է պատիժ սահմանել նման արարքի համար։ Որպես երևույթ, բջջային հեռախոսը, կամ ինտերնետ հասանելիության սարքերից օգտվելը քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից չեն պարունակում հանրության համար այնպիսի վտանգավորության աստիճան, որի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն։

Узнать больше