Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հրանտ Գաբրիելյան 10.04.2024 04:48:50 Բջջային հեռախոսը չի հանդիսանում այնպիսի արգելված սարք, որի փոխանցումը քրեակատարողական հիմնարկում պահվող անձին կամ այդ անձի կողմից ձերք բերումը կարող է հանդիսանալ քրեական արարք։ Անհիմն և ավելորդ է պատիժ սահմանել նման արարքի համար։ Որպես երևույթ, բջջային հեռախոսը, կամ ինտերնետ հասանելիության սարքերից օգտվելը քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից չեն պարունակում հանրության համար այնպիսի վտանգավորության աստիճան, որի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն։
2 Grigor Minasyan 10.04.2024 09:50:24 արարքի հանրային վտանգավորությունն այնքան բարձր չէ, որ դասվի հանցանքների շարքին: Դրա փոխարեն կարելի է շլացուցիչներ տեղադրել: Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսվում նաև օգտագործելու համար, ինչը հնարավոր չի լինելու պարզել: Վերծանումների զննություն պետք է լինելու կատարել, ինչը ևս չի երաշխավորելու արարքի բացահայտումը: Նմանատիպ արարքներն առավելագույնը պետք է դիտարկել զանցանքի տեսանկյունից, ինչն էլ կատարված է: Առավելագույնը կարելի է թողնել պաշտոնատար անձանց կողմից արգելված առարկաներ փոխանցելը, սակայն դա էլ կարելի է տեղավորել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմի ներքո, հետևաբար առանձին հոդված ներառելն անիմաստ է