Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

    

         

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

    Հոդված 1. 2017 թվականի նոյեմբերի 15-ի Հայաստանի Հանրապետության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 21-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ՝

«4) արտերկրում ուսանել և քաղաքացիական ավիացիայի օդաչուի որակավորում է ստացել, ընդ որում յուրաքանյուր դեպքով ընդունվում է ՀՀ կառավարության առանձին որոշում:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. «         »

Երևան

 
  • Обсуждалось

    04.04.2024 - 20.04.2024

  • Тип

    Закон

  • Область

    Авиация

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2583

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արմեն Բերբերյան

11.04.2024

Քաղաքացիական ավիացիայի օդաչուները, կրելով ուսադիրներ և ունենալով հատուկ մասնագիտական պատրաստվածություն, իրենց ամբողջ գործունեության ընթացքում ըստ էության գտնվում են ծառայության մեջ, իսկ արտառոց դեպքերում կատարում են նաև հատուկ նշանակության թռիչքներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ընդ որում, հայրենիքի համար ծանր պահերին ոչ մի օտարերկրյա օդաչու չի կատարելու «հատուկ» բեռներ տեղափոխելու վտանգավոր առաջադրանքներ ի տարբերություն հայ օդաչուների, որոնք հարկ եղած պահին կապահովեն միակ հուսալի պորտալարի գործածումն, որը դժվար պահին Հայաստանը կկապի արտաքին աշխարհի հետ: Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական օդաչուի մասնագիտական պատրաստման համար անհրաժեշտ է դեռ գտնել խիստ պահանջներին համապատասխանող երիտասարդներ և ծախսել շուրջ մեկ միլիոն դոլարին համապատասխան գումար: Այս իմաստով օգտագործել կայացած օդաչուների ներուժը ցանկացած այլ բնագավառում մեր պայմաններում անընդուների շռայլություն է, քանի որ անգամ մեկ տարի անընդմեջ զրկված լինելով թռիչքներից, օդաչուն կորցնում է իր մասնագիտական հմտությունները, որոնց վերականգնման համար նորից անհրաժեշտ է երկար ժամանակ և մեծ ծախսեր: Համարում եմ քննարկմանը դրված այս նախագիծը խիստ անհրաժեշտ և անգամ ուշացած, միանշանակ ողջունում եմ մեր կառավարության նախաձեռնությունը այս նախագծի տեսքով և հորդորում եմ բոլորին սատարել այս օրինագծի ընդունումը՝ ի բարօրություն մեր հայրենիքի և Հայաստանի արտաքին վտանգներին դիմակայելու ունակության ամրապնդմանը:

Անահիտ Ղազարյան

09.04.2024

ՀՀ ավիացիայի զարգացումը կապահովվի մեր արտերկրում ուսանած օդաչուների շնորհիվ

Անահիտ Ղազարյան

09.04.2024

Կողմ եմ ցանկացած հնարավորություն օգտագործել մասնագիտացած երիտասարդների համար ՀՀ վերադարձի եւ ի նպաստ Հայրենիքի աշխատելու համար

Узнать больше