Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի ____________ -ի                          N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման նախաբանում «3-րդ մասը» բառերից հետո լրացնել «45.4-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը.

2) Որոշման N 1.1 հավելվածի 14-րդ կետում «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերից հետո լրացնել «(այսուհետ` տեսչական մարմին)» բառերը.

3) Որոշման N 1.1 հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ կետեր.

 «15.1.         Մինչև նմուշառումը լիցենզավորված իրավաբանական անձանց արգելվում է իրականացնել արտադրական կանեփի բույսերի բերքահավաքը: Սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում՝ ամբողջ բերքը ենթակա է ոչնչացման։

15.2. Բույսերի խմբաքանակից նմուշառումն իրականացվում է սպասվող բերքահավաքից առավելագույնը 15-30 օր առաջ` մինչև բույսերի ծաղկման փուլը, որի մասին լիցենզավորված անձը գրավոր տեղեկացնում է տեսչական մարմին, չտեղեկացնելու դեպքում ամբողջ բերքը ենթակա է ոչնչացման։

15.3. Ոչնչացումը անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած կազմակերպությունների միջոցով՝ ջերմամշակման  եղանակով, հատուկ նախատեսված վառարաններում։ Ոչնչացման ենթակա բույսերի համար տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է արձանագրություն, որում նշվում է տեղեկատվություն ոչնչացվող բույսի սորտի (սորտերի), քանակի, աճման և զարգացման փուլի վերաբերյալ և ստորագրվում է տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և լիցնեզավորված անձի ներկայացուցիչների կողմից: Արձանագրությանը կցվում են ոչնչացման վայրում արտադրական կանեփի բույսերի լուսանկարներ։ Ոչնչացման ենթակա բույսերի տեղափոխումը դեպի ոչնչացման վայր իրականացվում է փակ բեռնախցիկով փոխադրամիջոցով՝ տեսչական մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Ոչնչացման վայրում կազմվում է արձանագրություն՝ ամրագրելով ոչնչացված արտադրական կանեփի բույսերի քանակը և այն ստորագրվում է տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, լիցենզավորված անձի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած կազմակերպության ներկայացուցիչների կողմից։ Արձանագրությանը կցվում են ոչնչացումը հավաստող լուսանկարներ։ Ոչնչացման համար նախատեսված վճարումները իրականացվում են լիցենզավորված անձի կողմից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    02.04.2024 - 17.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 718

Принт

Связанные документы / ссылки