Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________________________2018 թվականի N ________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի «ժէ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18–ի «Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը,  իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու  բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. Սահմանել`

«1) վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը` համաձայն Հավելված N 1-ի,

2) տրանսպորտային միջոց շահագործելու  բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը` համաձայն Հավելված N 2-ի,

3) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն Հավելվածի N 3-ի:»:

  1. Որոշման Հավելվածներ N 1-ը, N 2-ը, N 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածներ N 1-ի, N 2-ի, N 3-ի:
  2. Որոշման Հավելված N 3-ն ուժը կորցրած ճանաչել:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԿՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

  • Обсуждалось

    31.01.2018 - 16.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9160

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Հովհաննես Մադոյան

16.02.2018

Այժմ ՀՀ-ում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, որի պացիենտների բուժումը կարող տևել ամիսներ կամ տարիներ: Վարելու իրավունքից զրկելը բուժումը ավարտելուց հետո 5 տարի ժամկետով անհամաչափ է, հաշվի առնելով այն, որ բուժմից խուսափող անձը զրկվում է վարորդական իրավունք ստանալուց ևս 5 տերով: Ստացվում է, եթե մարդ 3 տարի բուժման մեջ է եղել և ևս 5 տարի մնում է հաշվառված, ապա նա փաստացի 8 տարի իրավունք չունի վարելու: Եթե մարդը հաշվառվել է, չի բուժվել, պարզապես վճարել է վարչկան տուգանքը, նա ավելի բարենպաստ պայմաններում է: Նման ոչ տարբերակված մոտեցումը (1) անարդար է, (2) բերում է նրան, որ մարդիկ խուսափեն բուժվելուց:

Հովհաննես Մադոյան

16.02.2018

Առաջարկում եմ վերանայել Հավելված 2-ի Ցանկ I-ի մեջ նշված Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված հոգեկան խանգարումներ և վարքագծային խանգարումների դասերը: F10 - F16 դասերի մեջ մտնում են նաև մարդիկ, ով ընդհամենը մեկ անգամ օգտագործել է հոգեակտիվ նյութ և «անբախտ» լինելու պատճառով հաշվառվել է: Օրինակ. F12.0 կամ F12.1 կոդով հաշվառվածները զրկվելու են մեքենա վարելու 5 տարի ժամկետով: Դա անտրամանական է և անիմաստ: Կարիք կա մասնագետների հետ լրամշակել այս դրույթը:

Узнать больше