Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը:

           «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է  ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

          Ընթացիկ իրավիճակը:

          «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է, որ գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը` նախապես կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` թեմատիկ շերտերի ստեղծումը, վարումը և ընդլայնումը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին ինտեգրումը։

          Նախագծով առաջարկվում է սահմանել Էկոնոմիկայի նախարարության  գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման,  պահպանման և տեղեկատվության տրամադրման  կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը։

          Նախագծի ընդունմամբ կհստակեցվի Էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

          Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի բնույթի հիմնավորվածությունը։

          Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

  • Обсуждалось

    21.03.2024 - 05.04.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика, Кадастр

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 602

Принт