Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

քԵրևան                                                                     «____»_____________2024թ No_______Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի      3-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440 - Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետը ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը՝

 

Հ ր ա մ ա յ ու մ   ե մ

 

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի

___________ – ի   N ___ Ն  հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման  կարգը:
  2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:

 

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության  կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
  2. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:
  3. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում է դրանք և տրամադրում շահագրգիռ անձանց։
  4. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։
  5. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ անժամկետ՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
  6. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
  7. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։
  8. Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
  9. Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին։
  10. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):
  11. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

 

 

 

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

 

  1. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:
  2. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
  3. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։
  4. Նախարարությունը թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով, ապահովում է տարածական տվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

  1. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշներ:

 

 

  1. Սույն կարգի 18-րդ կետում նշված ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:
  2. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման և հրապարակումների ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները։
  3. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է GeoJSON, KML, Shapefile, CSV ձևաչափերով` սույն կարգի 20-րդ կետում նշված հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։
  4. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
  5. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:
  6. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2)  սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:

  1. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
  2. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարին

 

______________________________________________________-ից

                               (դիմողի ( անունը, հայրանունը, ազգանունը/ անվանումը)   

                                                                                                               _________________________________________________________    

                                                (դիմողի (ֆիզիկական անձի), քաղաքացիությունը, հասցեն, հեռախոսահամարը,                          էլեկտրոնային փոստի հասցեն)   

 

 

______________________________________________________

                                                                    (դիմողի (իրավաբանական անձի)  հասցեն,   հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ N ______

 

Խնդրում եմ տրամադրել

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

 

Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն)։

 

Դիմողի (իրավաբանական անձի)   վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________

 

Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ,  անձնագրի սերիան, տրվել է ում կողմից, վավերականության ժամկետ)______________________________________________

 

 

 

 

Դիմող

 __________________________________________________

  (դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

 

 

 

  __________________________________________________

  (ստորագրությունը)

 

 

 

 

 

____ _______________20   թ.

 

 

 

 

Ձև N 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ  ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/հ

Գույքագրման համարը

Օբյեկտի

(շերտի) անվանումը և (կամ) ծածկագիրը

Ստացված նյութի տեսակը

Նախարարությունում նյութի (շերտի) պահպանման հղումը

Ծանոթագրություն

նյութի (շերտի) տեսակը, կոորդինատային համակարգը

 

նյութի (շերտի) ձևաչափը (ֆորմատը)

այլ նյութեր

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ  ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

Հ/հ

Դիմումի համարը

Դիմումի ամսաթիվը

Դիմողի անունը, ազգանունը/ (անվանումը)

Դիմողի վավերա- պայմանները (ՀՎՀՀ/ՀԾՀ կամ անձնագրի սերիան)

Նյութի կամ տվյալի տեսակը

Տրամադրման օրը, ստացողի ստորա- գրությունը

Ծանո թագրություն

նյութի կամ տվյալի անվա- նումը

չափի միավորը

քանակը

գույքագրման համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



  • Обсуждалось

    21.03.2024 - 05.04.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика, Кадастр

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 599

Принт