Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«    » ________________ 2024 թվականի                   N____Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնականօգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման հավելվածի 4-րդ կետում «ՄՍԾ-ն» բառից հետո լրացնել «՝ անձնական օգնականի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ համաձայն N 6 ձևի, որը ՄՍԾ տարածքային կենտրոնը կնքում է շահառուի և անձնական օգնականի միջև կնքված Ձև N 2 պայմանագիրը ՄՍԾ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
  • որոշման հավելվածի 5-րդ կետում «Յուրաքանչյուր» բառը փոխարինել «ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ Ձև N 6 պայմանագրի կնքումից հետո յուրաքանչյուր» բառերով.
  • որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Անձնական օգնականների հայտադիմումները ներկայացվում են այդ նպատակով ստեղծված՝ անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակում (այսուհետ՝ առցանց հարթակ), որը հասանելի է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Անձնական օգնականների թեկնածուների դասընթացը կազմակերպվում է ոչ ուշ, քան սույն կետում նախատեսված հայտադիմումը ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում։ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը անձնական օգնականի վերապատրաստումն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Վերապատրաստման արդյունքում վկայական ստացած անձնական օգնականները հաշվառվում են առցանց հարթակի անձնական օգնականների ռեեստրում։ Անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներում առաջնահերթության կարգով ընդգրկվում են տարածքային կենտրոն դիմած հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրելի անձնական օգնականները, որոնց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) դիմումը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում ՄՍԾ-ն ներկայացնում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ».
  • որոշման հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետում «անձինք» բառը փոխարինել «անձը» բառով և «եթե սովորում կամ աշխատում է» բառերից հետո լրացնել «(համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի)» բառերը.
  • որոշման հավելվածը 27-րդ կետից հետո լրացնել նոր 27.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ «1. Սահմանված ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում շահառուին ծառայություն չի կարող մատուցվել միաժամանակ 1-ից ավելի անձնական օգնականների կողմից։».
  • որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38-րդ և 39-րդ կետերով՝

«38. Եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ շահառուն չի ապահովել սույն կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջը, ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) այդ մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է ՄՍԾ-ի և անձնական օգնականի միջև կնքված պայմանագրի լուծումը։ Այս դեպքում, անձնական օգնականի և շահառուի միջև կնքված պայմանգիրը համարվում է ոչ իրավազոր։

  1. Սույն կարգի 38-րդ կետով սահմանված դեպքում տվյալ շահառուի հետ պայմանգիր հաջորդիվ կնքվում է, եթե նա աշխատում կամ սովորում է։».
  • որոշման հավելվածի Ձև N 2-ում 3.4-րդ կետում «2-րդ» թվից հետո լրացնել «կամ 3.3-րդ» բառերով.
  • որոշման հավելվածի Ձև N 2-ում 6.5-րդ կետում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը» բառերով.
  • որոշման հավելվածը լրացնել նոր Ձև N 6-ով ՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

-ի N    -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման

 

Ձև N 6

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ  ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

_______________________

(կնքման վայրը)

 _____ _______________ 20    թ.

 

 Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն), ի դեմս ___________________ տարածքային կենտրոնի տնօրեն _____________________________________________, և

(տարածքային կենտրոնի անվանումը)                              (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Քաղաքացի ________________________________________________________________________ ը ,

 (ազգանունը, անունը, հայրանունը, (անձնագիր՝ _____________, տրված՝ ________ թ., ____-ի կողմից),

 

(այսուհետ՝ անձնական օգնական), ով քաղաքացի ____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

հետ 20 ___թ., _______________-ին կնքել է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիր (Ձև N 2),

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին (բոլորը միասին այսուհետ՝ կողմեր).

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

  • Սույն պայմանագրի առարկան Ծառայության կողմից անձնական օգնականի միջոցով շահառուին ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված անձնական օգնականի ծառայության տրամադրման համար սահմանված կարգով և չափով վճարման ապահովումն է։
  • Անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքը կազմում է 1050 դրամ՝ ներառյալ օրենքով սահմանված հարկերը և պարտադիր վճարները։ Վճարումն իրականացվում է համաձայն Ձև N 5 հայտ–պահանջագրի՝ ամսվա ընթացքում անձնական օգնականի մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների համար։ 
  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

2.1. ՄՍԾ տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) անձնական օգնականից պահանջել սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել Ձև N 5 հայտ-պահանջագիր․

2) անձնական օգնականից պահանջել ներկայացնել բանկային հաշվեհամար՝ անձնական օգնականի ծառայության վճարը ստանալու նպատակով․

2.2. ՄՍԾ–ն պարտավոր է`

1) անձնական օգնականին վճարել վերջինիս կողմից ներկայացրած Ձև N 5 հայտ-պահանջագրի համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև ծառայությունների մատուցման ամսվան հաջորդող ամսի 15-ը․

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել անձնական օգնականի ծառայությունից գոյացող օրենսդրությամբ նախատեսված հարկերը և պարտադիր վճարները․

2.3. Անձնական օգնականն իրավունք ունի՝

1) ծառայություն մատուցելու ընթացքում դիմելու ՄՍԾ տարածքային կենտրոն՝ լրացուցիչ մասնագիտական աջակցություն ստանալու համար.

2) ստանալու մատուցված ծառայության դիմաց վճար՝ ներկայացրած Ձև N 5 հայտ-պահանջագրին համապատասխան․

3) իրականացնելու սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

2.4. Անձնական օգնականը պարտավոր է`

1) Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ՄՍԾ տարածքային կենտրոն ներկայացնել հայտ-պահանջագիր՝ համաձայն N 5 ձևի՝ ամսվա ընթացքում իր մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների վերաբերյալ․

2) անձնական օգնականի ծառայության վճարը ստանալու նպատակով ՄՍԾ–ին տրամադրել բանկային հաշվեհամար․

3) բարեխղճորեն և անձամբ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները․

4) չպահանջել և չստանալ լրացուցիչ վարձատրություն պայմանագրով նախատեսված ժամաքանակներում տրամադրվող ծառայությունների դիմաց.

5) չհրապարակել և չօգտագործել ծառայությունների մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած շահառուի անձնական տվյալները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ 

3.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

3.2. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասն օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ) 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես 30 օր առաջ տեղյակ պահելով մյուս կողմերին։ 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը հանդիսանում է անձնական օգնականի և շահառուի միջև կնքված ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագրի (Ձև N 2) անբաժանելի մասը և գործում է միայն նշված պայմանագրի առկայության դեպքում։

5.3. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

5.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

5.5. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմերին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ շաբաթ առաջ:

5.6. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը, բացառությամբ սույն պայմանագրի 5.4-րդ և 5.5-րդ կետերի: 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Միասնական սոցիալական ծառայության

 

 

(տարածքային կենտրոնի անվանումը)

Անձնական օգնական

 

 

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

 

(տնօրենի անունը, ազգանունը)

 

_________________________________________________

(ստորագրություն)

 

 

(ստորագրություն)

 

Հասցե՝      ________________________________

Անձնագրային կամ Ն/Ք տվյալներ_____________________

 

ՀԾՀ՝                  ________________________________________

Էլ. հասցե՝  ________________________________

Հասցե՝            ______________________________________

 

Էլ. հասցե՝        ______________________________________

Հեռախոս՝  ________________________________

Հեռախոս՝        ______________________________________

ՀՎՀՀ՝       ________________________________

ՀՎՀՀ՝              ______________________________________

Հաշվեհամար՝   ____________________________

Հաշվեհամար՝  ______________________________________

Բանկի անվանումը՝ ________________________

Բանկի անվանումը՝ __________________________________

 

_____ ________________ 20   թ.

  • Обсуждалось

    19.03.2024 - 03.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1095

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Ընդհանուր դիտարկում - Նախագիծը չի արձագանքում այն մտահոգություններին, որոնք առկա են հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների շրջանում անձնական օգնականի ծառայության վերաբերյալ։ Ավելին, այն չի նպաստում կառավարության որոշման համապատասխանեցմանը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Նախագծով առաջարկվում է, որ ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում ծառայությունը չի կարող մատուցվել միաժամանակ 1-ից ավելի անձնական օգնականների կողմից։ Միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումը մտահոգություններ է առաջացնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8.1-րդ հոդվածի առումով, որը պաշտպանում է բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Կոնվենցիան արգելում է պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Տվյալ դեպքում չկա որևէ հիմնավորում, թե ինչու է միայն մեկ անձնական օգնական ունենալու սահմանափակումն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Նախագծով առաջարկվում է հղում անել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին։ Հարկ է նկատել, որ «Զբաղվածության մասին» օրենքի նշված կետերը վերաբերում են «զբաղվածություն», «աշխատանք փնտրող անձ» և «գործազուրկ» հասկացություններին, որոնք նախագծի այդ հատվածում չեն օգտագործվել և վերաբերելի չեն։ Իսկ «աշխատող» հասկացությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ աշխատելու հանգամանքը որպես պայման դիտարկելը չի բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անտեսում է մարդկային աջակցության կարիք ունեցող և աշխատելու հնարավորություն չունեցող անձանց կենսական կարիքները։

Узнать больше