Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

«_____» «_____________» 2024 թվականի N ______-Ն

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, 17-րդ հոդվածի 20-րդ մասի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ,  34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի,  համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման, քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»:

2. Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերը, 14.3-րդ և 17-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ,  34-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

3. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգը՝  համաձայն N 3 հավելվածի,

4) քաղաքաշինական ծրագրային նախագծերի (փաստաթղթերի) քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 4 հավելվածի,

5) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 5 հավելվածի:»:

4. Որոշման N1 հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»բառերը փոխարինել «սույն որոշմամբ» բառերով:

5. Որոշման N1 հավելվածի 13-րդ կետում «Հանձնաժողովի դրական եզրակացության»բառերից հետո լրացնել «(պետական համալիր փորձաքննության)» բառերը:

6. Որոշման N2 հավելվածի 14-րդ կետում «ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված՝» բառերը փոխարինել «սույն որոշմամբ ստեղծված՝»  բառերով:

7. Որոշումը լրացնել N3, N4 և N5 հավելվածներով՝ համաձայն հավելվածների:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    07.03.2024 - 22.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 813

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծով առաջարկվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովում ներառել ոչ պետական երեք կազմակերպություների, որոնցից առնվազն երկուսը տասնյակ տարիներ ներառված են քաղաքաշինության ոլորտում գործող պետական հանձնաժողովներում: Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն, թե ո՞ր չափանիշները հիմք ընդունելով է որոշվել հերթական հանձնաժողովում ներառել այդ կազմակերպությունները, ներառված կազմակերպություների քանակը և ինչու՞ ռոտացիոն կարգով երբեք համապատասխան փոփոխություններ չեն իրականացվում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2024

Նախագծի «Հիմնավորում» բաժնում ոչ մի խոսք չկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում փոփոխություններ իրականացնելու գործընթացի և դրա հաստատման նպատակով առանձին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Առաջարկում ենք ներկայացնել վերոնշված մասով հիմնավորում: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի համաձայն համապատասխան միջգերտեսչական հանձնաժողովի անվանումը սույն որոշման մեջ այդ կետից հետո նշված է «Հանձնաժողով» բառով: ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Միակ հանձնաժողովի առկայության մասին ներկայացվում է ոչ միայն այդ 13-րդ կետով, այլ որոշման ամբողջ տրամաբանությամբ: Այսինքն երկրոդ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Նախագծով ներկայացվող առաջարկությունը հակասում է նույն որոշման տրամաբանությանը՝ այդ թվում որոշման բազմաթիվ կետերի պահանջներին: Առավել, չկա որևիցե հիմնավորում, որ մի փաստաթուղթը պետք է հաստատվի մի հանձնաժողովի կողմից, իսկ դրա փոփոխությունը ՝ մեկ այլ հանձնաժողովի կողմից: Առաջարկում ենք հաշվի առնելով ներկայացվածը, կատարել համապատասխան փոփոխություններ Նախագծով առաջարկվող N5 հավելվածի վերնագրում, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետում և որպես դրանց հետևանք՝ այլ կետերում:

Узнать больше