Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասի (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արա Շահումյան 05.03.2024 00:53:14 Ասում եք, որ " Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա Երևան քաղաքի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, ինչը բնականաբար սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն կունենա Երևան քաղաքի, հարակից մարզերի և ամբողջ հանրապետության համար ", Անշուշտ հիանալի ձգտումներ են, հետևաբար կուզենայինք տեսնել թվաբանական հաշվարկներն ու նման ցանկալի արդյունքներին վերաբերվող մասնագիտական վերլուծությունները և այն իրական հիմքերը, որոնց հիման վրա եկել եք այդ և նմանօրինակ շատ որոշումների։ Մենք` ՀՀ գրաճանաչ քաղաքացիներս շատ ենք սիրում հիմնավորված վերլուծություններ, և տանել չենք կարող աբստրակտ մտքերն ու գեղեցիկ խոսքեր։
2 Elena Khachvankyan 13.03.2024 16:18:35 Կարևոր է դասեր քաղել պատմությունից, ուսումնասիրել անցյալը՝ ապագան լավացնելու համար: Նույնը կարելի է ասել քաղաքների և քաղաքային պատմության մասին։ Մեր քաղաքը կարող է պատմել բազմաթիվ կյանքերի և սերունդների պատմություն, որոնք շատ ավելի երկար են տևում, քան այսօրվա կառուցապատողի շահը։ Անցյալի զգացում և վկայություններ ունենալը կարևոր է բնակիչների համար, քաղաքի հյուրերի համար, քանի որ այն խարիսխի դեր է կատարում: Չի կարող Երևանը խոսել 2800 տարվա պատմության մասին, եթե նույնիսկ 200 տարվա շենքեր չմնան քաղաքում։ Պատմական թողամասը պետք է պաշտպանել և դրա շուրջ որոշումները չպետք է միայն կարճաժամկետ տնտեսական շահով պայմանավորված լինեն։ Նախ, քաղաքային ժառանգությունն օգնում է ազգային ինքնություն սերմանել՝ հնարավորություն տալով բնակիչներին որոշել, թե ովքեր են իրենք և որտեղ են ապրում: Երկրորդ, քաղաքային ժառանգությունը կարող է երկարաժամկետ տնտեսական նշանակություն ստանձնել՝ զբոսաշրիկների համար մագնիս հանդիսանալով։
3 Gaia Manoukian 13.03.2024 17:51:14 Ամեն ինչ չէ, որ որ ներդրումների մասին է։ Որոշ տարածքներ ասելով նկատի ունեք Կոնդի Գլուխ պատնական հատվածը՝ որն ապացուցում է որ դա ադրբեջանական քաղաք չէ։
4 Gaia Manoukian 13.03.2024 17:51:14 Ավդլի լավ է ներդրումներով կարգի բերել փոստի շենքը և վերջ