Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1081-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

       ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 77-րդ հոդվածում և  78-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում «մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «հաշմանդամ է դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով:         

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 23-րդ մասում «Հաշմանդամներ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք», իսկ «Հաշմանդամ» բառը՝ «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածի՝

1) վերնագրում «ԲԱՓՀ-ի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.

2) 1-ին մասում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով, իսկ «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի՝

  • 6-րդ կետում «հաշմանդամներ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաներ)» բառերով.
  • 12-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ և 24-րդ կետերում, 124-րդ հոդվածի 4-րդ մասում և 147-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 40-րդ կետերում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 245-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի Հավելված 3-ով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետում «հաշմանդամների սայլակների» բառերը փոխարինել «անվասայլակների» բառով։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասում «հաշմանդամների վերականգնողական տեխնիկական միջոցների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասի դ) ենթակետում «բոլոր կարգի հաշմանդամները» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) բ) ենթակետում «հաշմանդամության խումբ են ձեռք բերել» բառերը փոխարինել «ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «, խեղումների» բառը հանել։

2) դ) ենթակետում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, «հաշմանդամության խումբ ստացած» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:  

Հոդված 3. Օրենքում գործածվող՝ վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը  խեղման հետևանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց վրա։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, 3-րդ մասում՝ «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց», իսկ «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող»  բառերով:

Հոդված 3.  Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերում «հաշմանդամ»  բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող»  բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

  «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձանց.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

  «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Գնահատվելու կամ վերագնահատվելու անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

  «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 6-րդ կետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող» բառերը փոխարինել «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ ծնող  ունեցող» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի է) կետում «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել»  բառերը փոխարինել «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք և այն անձինք, ովքեր դարձել են հաշմանդամություն ունեցող անձիք» բառերով, «պարտիզան հաշմանդամները» բառերը՝ «պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «մյուս հաշմանդամները»՝ «մյուս հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով։

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • զ) կետում «առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձինք» բառերը.
  • ը) կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձինք.»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

 

  • Обсуждалось

    28.02.2024 - 14.03.2024

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1109

Принт

Предложения

Արա Սաղումյան

29.02.2024

Քանի որ 60 տարեկան երեխա չի լինում, առաջարկում եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները» բառակապակցության մեջ «երեխաները» բառը փոխարինել «զավակները» բառով:

Узнать больше