ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նպատակ է հետապնդում ապահովելու «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջները:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո ԵՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով: Առաջարկվում է որոշման մեջ կաբոտաժային փոխադրումները արգելող դրույթը խմբագրել և կաբոտաժային փոխադրումների առաջին փուլը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով սահմանել Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից կաբոտաժային փոխադրումների իրականացման կարգը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Իրավական ակտի փոփոխման նպատակն է`
1) Կանոնակարգելու ԵՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բեռնափոխադրողներին ընձեռնել հնարավորություն միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո իրականացնել անդամ-պետության տարածքում մեկ կաբոտաժային բեռնափոխադրում.
3) Նկատի ունենալով, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալում ենք թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումը ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և լրացուցիչ եկամուտի աղբյուր կհանդիսանա հայ բեռնափոխադրողների համար:
Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին: |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: |
2 |
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին: |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում: |
3 |
Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին |
4 |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում: |
-
Обсуждалось
23.02.2017 - 17.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 9381
Принт