Добавить в избранное

Находится в правительстве РА

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը և պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                                                                                                                                                                         Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

   _____________ ___-ի N __-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն էկոպարեկային ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն) դիմած և Ծառայությունում կրտսեր պաշտոնի անցնելու համար Օրենքով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիներին (այսուհետ՝ ունկնդիր) ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը:
  2. Ունկնդիրների ուսումնական դասընթացը նրանց՝ Ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում օրենսդրությունից բխող ամենօրյա մասնագիտական խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ուղղված ուսուցման իրականացումն է:
  3. Ունկնդիրների ուսումնական դասընթացի հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4․ Ուսումնական դասընթացներն անց են կացվում կրթական ծառայությունների գնման շրջանակներում՝ կրթական ծառայությունների գնման հայտում նշված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) կողմից։

 

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ուսումնական դասընթացի ընդհանուր տևողությունն առնվազն մեկ ամիս է:

6․ Ուսումնական դասընթացի ընթացքում ունկնդիրներն ուսուցանում են կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկատվություն, ձեռք են բերում կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկման հմտություններ, հակահրդեհային կանոնների պահպանման, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքների իրականացման հմտություններ, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի վերաբերյալ տեղեկատվություն, իրավախախտման արձանագրության կազմման և վարչական ակտերի ընդունման կարողություններ, տեխնիկական միջոցների օգտագործման հմտություններ, ուսումնասիրում են ոլորտային օրենսդրությունը։

  1. Եթե ունկնդիրն ուսումնական դասընթացի ընթացքում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ ունկնդիրների կամ դասընթացավարների (դասախոսների) և (կամ) ուսումնական հաստատության այլ աշխատողների նկատմամբ, չի կատարում դասընթացավարի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողի օրինական պահանջներն ու ուսումնագործնական առաջադրանքները, արհեստական խոչընդոտներ է ստեղծում դասընթացների իրականացման ընթացքում կամ ցանկացած այլ ձևով խախտում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ապա ունկնդիրը հեռացվում է ուսումնական դասընթացներից և համարվում է ուսումնական դասընթացը չանցած, ինչի մասին ուսումնական հաստատության ղեկավարը գրավոր տեղեկացնում է Ծառայության պետին:

 

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

 

  1. Ուսումնական դասընթացի ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) ունկնդիրների քանակը.

2) տեսական և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը։

9․ Ուսումնական դասընթացի ծրագրերը հաստատում է ուսումնական հաստատության ղեկավարը։

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

 

  1. Ուսումնական դասընթացի ավարտին ունկնդիրը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «Ստուգված» կամ բացասական՝ «Չստուգված» գնահատական:
  2. Ունկնդիրը համարվում է ուսումնական դասընթացը չանցած, եթե՝

1) բաց է թողել դասընթացի ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.

2) սույն կարգի 7-րդ կետին համապատասխան հեռացվել է ուսումնական դասընթացներից.

3) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական՝ «Չստուգված» գնահատական։

  1. Ուսումնական դասընթացից հարգելի պատճառով բացակայելու դեպքում ունկնդրին հնարավորություն է տրվում մասնակցելու առաջիկա ուսումնական դասընթացին։
  2. Ուսումնական հաստատության կողմից ուսումնական դասընթացն անցած ունկնդիրներին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած ունկնդիրներին՝ համապատասխան տեղեկանք դասընթացը չանցնելու վերաբերյալ: Ուսումնական դասընթաց անցած ունկնդիրներին տրվող վկայականի ձևը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
  3. Ուսումնական դասընթացի արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված վկայականը կամ տեղեկանքը կցվում է ունկնդրի անձնական գործին:

 

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

  1. Ստուգարքն ուսումնական գործընթացի ավարտական մասն է, որի նպատակն ուսումնական դասընթաց անցնող ունկնդիրների ուսուցման արդյունավետության գնահատումն է:

16․ Ուսումնական դասընթացի ստուգարքի անցկացման և արդյունքների գնահատման կարգը սահմանում է ուսումնական հաստատությունը։

  1. Ուսումնական դասընթացի ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին բաց թողած ծառայողը:

18․ Ունկնդիրների ստուգարքը դրական (ստուգված) գնահատվելու դեպքում, այդ ունկնդիրները երեք աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության պետի կողմից նշանակվում են համապատասխան պաշտոնների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    16.02.2024 - 02.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1690

Принт

Предложения

Հերիքնազ Գևորգյան

18.02.2024

Ես կարծում եմ,սա հնարավորություն կտա բոլոր այն քաղաքացիներին,ովքեր թեև չունեն բարձրագույն կրթություն,բայց ցանկանում են իրենց նպաստը բերել հայրենիքին:Սա նախ և առաջ կբերի մասնագիտական աճ և նոր հնարավորություններ

Համեստ Մեսրոբյան

16.02.2024

Հրաշալի նախագիծ է, որով հնարավորություն է ընձեռնվում աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիներին նախ մասնակցել ուսումնական դասընթացի, ստանալ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, ապա աշխատել ծառայությունում որպես կրտսեր ծառայող։ Շնորհակալություն։

Узнать больше