Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով (…):
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։
Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի
54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:
Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։
Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝
- Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի դատարանների քրեական գործերով միջին ծանրաբեռնվածությունը 2021 թվականի, 2022 թվականի և 2023 թվականի 1–ին կիսամյակի ընդհանուր տվյալներով,
- մարզերի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի միջև ծանրաբեռնվածության տարբերությունը` տոկոսային հարաբերակցությամբ,
- 2021 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով դատարան ստացված վարույթների քանակով, ինչպես նաև նման վարույթներից նախաքննության փուլում կարճված գործերի քանակով։ Այնուհետև նշված երկու տվյալները գումարվել են` դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կանխատեսելու նպատակով։
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2021 թվականի ընթացքում ստացվել է 606 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:
Մասնավորապես՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 201 գործ,
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 38 գործ,
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 53 գործ,
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 30 գործ,
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 33 գործ,
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 146 գործ,
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 44 գործ,
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 35 գործ:
2022 թվականի ընթացքում ստացվել է 311 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:
Մասնավորապես՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 178 գործ,
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 20 գործ,
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 12 գործ,
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 19 գործ,
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 18 գործ,
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 21 գործ,
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 15 գործ,
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 7 գործ:
2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 191 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:
Մասնավորապես՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է 96 գործ,
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 11 գործ,
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 24 գործ,
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 գործ,
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 16 գործ,
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 գործ:
Ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննվել են թվով 6667 քրեական վարույթ, որոնցից 853-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 2749-ի մասով վարույթը կարճվել է։ Նշված ժամանակահատվածում Հատուկ քննչական ծառայության, այնուհետև` Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվել է 10 քրեական վարույթ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ չեն կայացվել։ Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ։
Հարկ է նկատի ունենալ, որ կարճված գործերի քանակն առանձին հաշվարկվել է` հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունից հետո նախաքննություն իրականացնող մարմիններն այլևս մինչդատական փուլում վարույթները կարճելու հնարավորություն չեն ունենալու։ Հետևաբար, միայն կարճված գործերի քանակով հաշվարկ կատարելու դեպքում ավելացող գործերի քանակը մոտավորապես կազմում է 1834 գործ (4583*12/30), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ դատարան ստացված գործերի թիվը տարեկան կկազմի մոտ 444 գործ (1108*12/30):
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով Կառավարությանն առաջարկվում է ընդունել որոշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում 2024 թվականի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում, որի վերաբերյալ մանրամասն հաշվարկը կցվում է սույն նախագծին:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով և ըստ այդմ կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Обсуждалось
13.02.2024 - 28.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Финансовая
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 4348
Принт