Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով (…):

 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել  քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։

Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի
54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ
դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:

Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների  ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։

Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝

  • Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի դատարանների քրեական գործերով միջին ծանրաբեռնվածությունը 2021 թվականի, 2022 թվականի և 2023 թվականի 1–ին կիսամյակի ընդհանուր տվյալներով,
  • մարզերի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի միջև ծանրաբեռնվածության տարբերությունը` տոկոսային հարաբերակցությամբ,
  • 2021 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով դատարան ստացված վարույթների քանակով, ինչպես նաև նման վարույթներից նախաքննության փուլում կարճված գործերի քանակով։ Այնուհետև նշված երկու տվյալները գումարվել են` դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կանխատեսելու նպատակով։

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2021 թվականի ընթացքում ստացվել է 606 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 201 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 38 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 53 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 30 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 33 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 146 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 44 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 35 գործ:

2022 թվականի ընթացքում ստացվել է 311 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 178 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 20 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 12 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 19 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 18 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 21 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 15 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 7 գործ:

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է  191 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է 96 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 11 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 24 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 16 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 գործ:

Ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննվել են թվով 6667 քրեական վարույթ, որոնցից 853-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 2749-ի մասով վարույթը կարճվել է։ Նշված ժամանակահատվածում Հատուկ քննչական ծառայության, այնուհետև` Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվել է 10 քրեական վարույթ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ չեն կայացվել։ Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ։  

Հարկ է նկատի ունենալ, որ կարճված գործերի քանակն առանձին հաշվարկվել է` հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունից հետո նախաքննություն իրականացնող մարմիններն այլևս մինչդատական փուլում վարույթները կարճելու հնարավորություն չեն ունենալու։ Հետևաբար, միայն կարճված գործերի քանակով հաշվարկ կատարելու դեպքում ավելացող գործերի քանակը մոտավորապես կազմում է 1834 գործ (4583*12/30), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ դատարան ստացված գործերի թիվը տարեկան կկազմի մոտ 444 գործ (1108*12/30):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով Կառավարությանն առաջարկվում է ընդունել որոշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում 2024 թվականի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում, որի վերաբերյալ մանրամասն հաշվարկը կցվում է սույն նախագծին:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով և ըստ այդմ կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

  • Քննարկվել է

    13.02.2024 - 28.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1387

Տպել