Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ՝ Շահառու) արտադրվող դեղերի ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների 50 % սուբսիդավորման, ռազմավարական նշանակություն ունեցող դեղորայքի գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները

  • Обсуждалось

    01.12.2023 - 16.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1705

Принт

Предложения

ՀՀ դեղ արտադրողների միություն

04.12.2023

Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 5-րդ պարբերության. պետական աջակցության հնարավոր գործիք է նաև ... լրացնել հետևյալով՝ Դեղորայքային պատրաստուկների և բժշկական օգտագործման դեղագործական նյութերի ցանկի մասին ԵՏՀԿոլեգիայի 2022 թվականի դեկտեբերի 20-ի № 47 հանձնարարականով հաստատված ...

ՀՀ դեղ արտադրողների միություն

04.12.2023

Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 4-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ լրացումը. 2021 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ դեղորայքային գրանցումների միասնական կարգին անցում կատարելուց հետո հայրենական արտադրողները պարտավորվում են դեղերի գրանցումներն իրականացնել առավել բարձր արժեքներով, քան նախկինում: 2022 թվականի մայիսի 19-ի N 715-Ն որոշման Հավելվածով սահմանված են ԵԱՏՄ գրանցման համար 2 100 000 (երկու միլիոն հարյուր հազար), ԵԱՏՄ վերագրանցման համար 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար: Ներկայումս տեղական արտադրողները գործունեություն են ծավալում միասնական շուկայում, ինչն ունի մի շարք առավելություններ, սակայն, դեղերի գրանցման փորձաքննության այդչափ բարձր վճարները սահմանափակում են արտադրողի նոր արտադրանք թողարկելու հնարավորությունները՝ այդպիսով խոչընդոտելով տեղական արտադրատեսականու ընդլայնմանը:

Узнать больше