Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ բազմաբնակավայր համայնքի 2024թ. «Համայնքի տարեկան աշխատանքային պլան»-ը (այսուհետ՝ ՏԱՊ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետը  և 82.1-րդ  հոդվածի դրույթները, համայնքների տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույցը, ինչպես նաև հաշվի առնելով կառավարման այս մակարդակում գերակայությունների սահմանման, պլանավորման, կատարողականի մոնիթորինգի և գնահատման հարցերին նոր և արդյունավետ մոտեցումները:

Նշանակությունը և նպատակը

Համայնքում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը համարվում է ռազմավարական առաջնահերթություններից, որի ապահովման նպատակով մշակվել է համայնքում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման և շահակիցների առջև հաշվետվողականության ապահովման սույն քաղաքականությունը, որը միտված է աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, լիազորությունների պատշաճ կերպով կատարմանը և շահակիցների առջև հաշվետվողականության ապահովմանը:

Համայնքի տարեկան աշխատանքային պլանը տեղական ժողովրդավարության զարգացման, համայնքի բնակիչների մասնակցության, համայնքի ծրագրային և ֆինանսական կառավարման, ինչպես նաև համայնքը արտաքին աշխարհին ներկայացնելու հանրային կառավարման ստորին՝ համայնքային մակարդակում գործող տարեկան հիմնական ծրագրային փաստաթուղթն է։ Համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար նախատեսված ներդրումային (մարդկային, ֆինանսական, գույքային և տեխնիկական) ռեսուրսները ճշգրտվում և պլանավորվում են ՏԱՊ-ում արտացոլված նպատակների, խնդիրների, մուտքային և ելքային ստույգ հաշվարկների ու արդյունքային ցուցանիշների, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման համակարգի թելադրանքով։

Աշտարակ համայնքի 2024թ. տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:

Խնդիրները

  • Սահմանել աշխատանքի պլանավորման հստակ ընթացակարգ և ժամանակացույց:
  • Ստեղծել հաշվետվողականության ապահովման միասնական համակարգ:
  • Գնահատման համակարգերի կիրառմամբ սահմանել վերահսկողություն գործընթացների իրականացման նկատմամբ:
  • Ապահովել հաշվետվողականության հասանելիությունը համապատասխան շահակիցների շրջանում՝ իրազեկելով աշխատակազմի գործունեության, դրա արդյունքների, ինչպես նաև հեռանկարների վերաբերալ:

Կիրառման ոլորտը

Սույն փաստաթուղթը հաստատում է համայնքի բնակիչների և շահագրգիռ կողմերի առջև հաշվետվողականության ապահովման մեթոդների և մեխանիզմների նկատմամբ ընդհանուր պահանջները և նկարագրում է հաշվետվողականության ապահովման բոլոր փուլերը՝ աշխատանքի պլանավորումից մինչև բարելավումը: Աշխատանքային պլանի պահանջները պարտադիր են աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների համար:

Այս փաստաթուղթը ծառայում է որպես համայնքի՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների, ՏԻՄ-երի կանոնադրական խնդիրների լուծման կարևորագույն գործիք։ Այստեղ ի մի են բերվում տարեկան կտրվածքով ՏԻՄ-ի անելիքները, ծրագրերը և միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական նպատակներից և դրանց իրականացմամբ՝ ճշգրտումներ ու հստակություն են մտցնում վերջիններում։

Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը բխում է համայնքի 2022-2026 թվականների զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված՝ 2024 թվականին իրականացվող ծրագրերից:

 

 

  • Обсуждалось

    29.11.2023 - 14.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Муниципалитет Аштарака Арагацотнской области

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1925

Принт