ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ բազմաբնակավայր համայնքի 2024թ. «Համայնքի տարեկան աշխատանքային պլան»-ը (այսուհետ՝ ՏԱՊ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետը և 82.1-րդ հոդվածի դրույթները, համայնքների տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույցը, ինչպես նաև հաշվի առնելով կառավարման այս մակարդակում գերակայությունների սահմանման, պլանավորման, կատարողականի մոնիթորինգի և գնահատման հարցերին նոր և արդյունավետ մոտեցումները:
Նշանակությունը և նպատակը
Համայնքում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը համարվում է ռազմավարական առաջնահերթություններից, որի ապահովման նպատակով մշակվել է համայնքում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման և շահակիցների առջև հաշվետվողականության ապահովման սույն քաղաքականությունը, որը միտված է աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, լիազորությունների պատշաճ կերպով կատարմանը և շահակիցների առջև հաշվետվողականության ապահովմանը:
Համայնքի տարեկան աշխատանքային պլանը տեղական ժողովրդավարության զարգացման, համայնքի բնակիչների մասնակցության, համայնքի ծրագրային և ֆինանսական կառավարման, ինչպես նաև համայնքը արտաքին աշխարհին ներկայացնելու հանրային կառավարման ստորին՝ համայնքային մակարդակում գործող տարեկան հիմնական ծրագրային փաստաթուղթն է։ Համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար նախատեսված ներդրումային (մարդկային, ֆինանսական, գույքային և տեխնիկական) ռեսուրսները ճշգրտվում և պլանավորվում են ՏԱՊ-ում արտացոլված նպատակների, խնդիրների, մուտքային և ելքային ստույգ հաշվարկների ու արդյունքային ցուցանիշների, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման համակարգի թելադրանքով։
Աշտարակ համայնքի 2024թ. տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:
Խնդիրները
- Սահմանել աշխատանքի պլանավորման հստակ ընթացակարգ և ժամանակացույց:
- Ստեղծել հաշվետվողականության ապահովման միասնական համակարգ:
- Գնահատման համակարգերի կիրառմամբ սահմանել վերահսկողություն գործընթացների իրականացման նկատմամբ:
- Ապահովել հաշվետվողականության հասանելիությունը համապատասխան շահակիցների շրջանում՝ իրազեկելով աշխատակազմի գործունեության, դրա արդյունքների, ինչպես նաև հեռանկարների վերաբերալ:
Կիրառման ոլորտը
Սույն փաստաթուղթը հաստատում է համայնքի բնակիչների և շահագրգիռ կողմերի առջև հաշվետվողականության ապահովման մեթոդների և մեխանիզմների նկատմամբ ընդհանուր պահանջները և նկարագրում է հաշվետվողականության ապահովման բոլոր փուլերը՝ աշխատանքի պլանավորումից մինչև բարելավումը: Աշխատանքային պլանի պահանջները պարտադիր են աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների համար:
Այս փաստաթուղթը ծառայում է որպես համայնքի՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների, ՏԻՄ-երի կանոնադրական խնդիրների լուծման կարևորագույն գործիք։ Այստեղ ի մի են բերվում տարեկան կտրվածքով ՏԻՄ-ի անելիքները, ծրագրերը և միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ և միջնաժամկետ ռազմավարական նպատակներից և դրանց իրականացմամբ՝ ճշգրտումներ ու հստակություն են մտցնում վերջիններում։
Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը բխում է համայնքի 2022-2026 թվականների զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված՝ 2024 թվականին իրականացվող ծրագրերից:
-
Discussed
29.11.2023 - 14.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Ashtarak municipality of Aragatsotn region
Views 1928
Print