Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2023 թվականի N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1. կետով.

«4.1. Համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։ Ընդ որում, պայմանագիրը կնքվում է գույքի բարելավման ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 10 տարին։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ։».

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «N 2 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել  «N 2 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «N 3 հավելվածով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար ծրագիրը» բառերը փոխարինել «N 3 և N 4 հավելվածներով սահմանված պայմաններին համապատասխանող գործարար կամ գույքի բարելավման ներդրումային ծրագիրը».

2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «գործարար» բառից հետո լրացնել «կամ գույքի բարելավման ներդրումային» բառերը, իսկ «N 2 օրինակելի ձևով» բառերը փոխարինել «N 2 կամ N 4 օրինակելի ձևերով» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 1-ին կետից հանել «միայն» բառը,

 բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1. կետով.

«1.1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին՝ տարածքն  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները։».

4) որոշման N 4 հավելվածի 1-ին կետում   «(այսուհետ՝ կազմակերպություն)» բառերից առաջ լրացնել «և համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    22.11.2023 - 12.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1046

Принт