Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ  կատարվող փոփոխությունները և լրացումը պայմանավորված են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի  սեպտեմբերի 28-ին ընդունված  N 1666-Ն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշմամբ կաանոնակարգվել է  պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում ներառվող գույքի բնութագրիչները և տեղեկատվությունը։

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի  սեպտեմբերի 28-ին ընդունվել է  N 1666-Ն որոշումը, որով  սահմանվում է պետական մարմիններին սպասարկող տարբերանշանով և հատուկ նշանակության ավտոմեքենաների թվաքանակը։

 Այս հանգամանքով պայմանավորված ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) մշակել է ներկայացված նախագիծը։

Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ, մասնավորապես համապատասխան փոփոխություններ են կատարվել պետական կառավարման մարմնի անվանման մեջ, մասնավորապես՝ որոշման 4-րդ կետում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, «հեռուստառադիոընկերության» բառը փոխարինել «հեռարձակողի» բառով, «ռադիոյի» բառից հետո հանել՝ «ազգային» բառը, «մարդու իրավունքների պաշտպանի» բառերից հետո «աշխատակազմի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով, «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապե­տության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի» բառերը և «Մրցակցության» բառից հետո հանել «պաշտպանության» բառը, իսկ որոշման 6-րդ կետում և 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով։

Նախագծի ընդունմամբ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը։ Հաշվառման համակարգում հնարավորություն կընձեռնի ծառայողական տրանսպորտային միջոցների վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկություններ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգն արդիականացել, համապատասխանեցնել գործող օրենդրությանը։ Նախագծով նախատեսվող  փոփոխությունների և լրացման արդյունքում կավելանա գույքի վերաբերյալ ամբողջականությունը, ինչպես նաև գույքի հետագա տնօրինման արդյունավետությունը։

  1. 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործման, ինչպես նաև հաշվառման համակարգից օպերատիվ և համապարփակ տեղեկատվություն ստանալու համար։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի  28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7-րդ բաժնի 1-ին կետի հանձնառությունից։

  • Обсуждалось

    22.11.2023 - 12.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Учет государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1074

Принт