Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2023 թվականի N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 1) որոշման 2-րդ կետում «համակարգի մարմինների» բառերից հետո լրացնել՝ «ու Վարչապետի աշխատակազմի» բառերով, իսկ «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել՝ «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների)» բառերով.

2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերը հանել, «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, «հեռուստառադիոընկերության» բառը փոխարինել «հեռարձակողի» բառով, «ռադիոյի» բառից հետո հանել՝ «ազգային» բառը, «մարդու իրավունքների պաշտպանի» բառերից հետո «աշխատակազմի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով, «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապե­տության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի» բառերը և «Մրցակցության» բառից հետո հանել «պաշտպանության» բառը.

3) որոշման 6-րդ կետում և 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:»։

4) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

 ա. 3-րդ կետում «տրանսպորտային միջոցները» բառերից հետո լրացնել «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների)» բառերով».

բ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունում «արժեք» բառից առաջ լրացնել «հաշվեկշռային» բառը, «զ» պարբերությունում՝ «տարեթիվը» բառից հետո լրացնել  «և թողարկման տարեթիվը» բառերը և 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությունով.

«ը. տեսակը՝ տարբերանշանով սպասարկման, գործառնական, հատուկ նշանակության ավտոմեքենաներ և այլ տեսակի տրանսպորտային միջոցներ» բառերով,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    22.11.2023 - 12.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Учет государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1073

Принт