Добавить в избранное

«Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:18:01 Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների և օնլայն ռեսուրսների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է լինեն պաշտպանված և մշտապես հասանելի դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում: Առաջարկը չի վերաբերում ներկայացված նախագծին:
2 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:18:01 Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը, Առաջարկը չի վերաբերում ներկայացված նախագծին:
3 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:18:01 Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ, Առաջարկը չի վերաբերում ներկայացված նախագծին:
4 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:18:01 Կարգի12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. 12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել թղթային և էլեկտրոնային։ Առաջարկը չի վերաբերում ներկայացված նախագծին: