Добавить в избранное

«Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

 

 

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգերը սահմանելու մասին» N 16-Ն հրամանի հավելված 1-ի՝
  • 4-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) պարտադիր վերապատրաստման վկայականը:».

  • 5-րդ կետի ուժը կորցրած ճանաչել.
  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի բնութագրիչներն են՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը,

2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարության) կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

3) վերջին հինգ տարվա ընթացքում նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթությանն առնչվող ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

4) վերջին հինգ տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

5) սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները.

6) տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը՝

ա. մեթոդիստի դեպքում՝ տարակարգի համար դիմելու նախորդ եռամսյակի ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը և հաշվետվությունը՝ ըստ մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանի, տարակարգի համար դիմելու նախորդ եռամսյակի ընթացքում կազմակերպված  երկու մեթոդժամի տեսաձայնագրություն և արձանագրություն.

բ. դաստիարակի, երաժշտության դաստիարակի և ֆիզհրահանգչի դեպքում՝ տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) և նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները.

7) տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի կամ խաղ-զվարճալիքի պլանավորում և տեսագրություն.

8) մշակված անհատական ուսուցման և զարգացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒԶՊ) ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում):

9) սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր:».

  • 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.

«17.1. Շնորհված տարակարգից ավելի բարձր աստիճանի համար դիմելիս նախորդիվ ներկայացված բնութագրիչները չեն կարող նույնությամբ կրկնվել»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

  • Обсуждалось

    31.10.2023 - 15.11.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2403

Принт

Предложения

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. 12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել թղթային և էլեկտրոնային։

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

Узнать больше