Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև Անվտանգության խորհրդի 2023թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ տրված հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ նաև՝ որոշում կամ կարգ) 37-րդ կետի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Որոշման հիման վրա անցկացվող ատեստավորումները ցույց են տվել, որ առկա են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն «անբավարար» գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, իսկ գնահատման մյուս աստիճաններից և թեստավորումից ստացել է որոշմամբ սահմանված բարձր գնահատականներ, կամ համապատասխան գնահատման աստիճաններից ստացել է բարձր գնահատականներ, սակայն «անբավարար» գնահատական է ստացել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից: Այդ առումով արդարացված է զինծառայողին համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու հնարավորության ընձեռումը, որպեսզի միայն մեկ «անբավարար» գնահատականի առկայությունը զինծառայողին չզրկի ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականներին համապատասխանող չափով հավելավճար ստանալու իրավունքից: Միաժամանակ, խնդրի քննարկման արդյունքներով Անվտանգության խորհրդի 2023թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ տրվել է հանձնարարական՝ համապատասխան իրավական ակտում նախաձեռնել փոփոխություններ՝ նախատեսելով այնպիսի մեխանիզմներ, համաձայն որոնց ատեստավորման ընթացքում միայն մեկ անբավարար արդյունք արձանագրած զինծառայողները հնարավորություն կունենան վերահանձնելու տվյալ առարկան երեք ամսվա ընթացքում և, այն հաջողությամբ հանձնելու դեպքում, համարվելու որակավորված: Արդյունքում, առաջարկվող լրացումներով կարգավորվում է խնդիրը, ներառյալ՝ ժամկետային մասով, հաշվի առնելով կարգի՝ հղում կատարվող համապատասխան կետերում նախատեսված ժամկետները: 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստացած զինծառայողներին հնարավորություն ընձեռել վերահանձնելու համապատասխան գնահատումը կամ թեստավորումը, հստակեցվում են վերահանձնելու հայտի ներկայացման և ընթացքավորման ժամկետներն ու ընթացակարգը:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունմամբ 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեների եկամուտների ու ծախսերերի փոփոխություններ չեն ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Обсуждалось

    20.10.2023 - 05.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1953

Принт

Предложения

Խաչիկ Նավոյան

28.10.2023

Առաջարկում եմ նույն սկզբունքը կիրառել ատեստավորման որևէ բաղադրիչից գնահատականը բարձրացնել ցանկացող զինծառայողների համար, քանի-որ պատրաստության աստիճանները ստուգելիս թեթևակի վրիպումը կարող է բերել գնահատականի իջեցման, սակայն չարտահայտի զինծառայողի իրական գիտելիքները

Զարուհի Սարգսյան

26.10.2023

Թեև նախագծի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ արդեն իսկ անցկացված ատեստավորումների արդյունքում եղել են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն «անբավարար» գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, ինչի պարագայում Նախագծի նախաձեռնողը գտել է, որ արդարացված է զինծառայողին համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու հնարավորության ընձեռումը: Այդուհանդերձ նախագծով սահմանվել է վերահանձման հայտ ներկայացնելու ժամկետ՝ ատեստավորման եզրակացությունը ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետ, որի պարագայում խախտվում է մինչև սույն փոփոխության ուժի մեջ մտնելը ատեստավորում հանձնած և միայն մեկ առարկայից անբավար գնահատական ստացած զինծառայողների ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ /հոդվածներ՝28, 29, 73/, քանզի ժամկետների առումով վերջիններս փաստացի զրկվում են վերահաձնման հայտ ներկայացնելու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխության կատարումը ատեստավորում հանձնած զինծառայողների վրա:

Մկրտիչ Ղահրամանյան

20.10.2023

Ամոթա ամոթ, ինչ՞ ատեստավորում՞

Узнать больше